Արծիվի արձանի հարևանությամբ Mercedes-ը բախվել է բեռնատար ЗИЛ-ին. կան վիրավորներ
Արտակարգ Պատահար
Այսօր՝ օգոստոսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 TՍ 851 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 22-ամյա Վրեժ Հարությունյանը նշված ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում բախվել է 45-ամյա Արմեն Գևորգյանի վարած ЗИЛ ՄՄԶ 4502 մակնիշի 02 ՍԼ 630 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Mercedes վարորդ Վ. Հարությունյանը և ուղևորներ, Երևանի բնակիչներ, 20-ամյա Վարդուհի Եսայանը և Վանաձոր քաղաքի բնակիչ, 20-ամյա Գոհար Խալաթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն:
Մանրամասները` այստեղ:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում