«Նրա մեջ էր կյանքը, նա էլ կյանքի…»
Հասարակություն
Ինչպես արդեն հրապարակել էինք, օգոստոսի 20-ին, ժամը 13-ի սահմաններում մայրաքաղաքում դժբախտ դեպք էր տեղի ունեցել: ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակից, 22-ամյա Հայկ Հայրապետյանը ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքի 6-րդ հարկի պատշգամբից ցած էր նետվել և տեղում մահացել: Դեպքի օրը շրջանառվեցին տեղեկություններ այն մասին, որ մինչ կառավարության մասնաշենքի վեցերորդ հարկից ներքև ընկնելը նախարարության ինքնասպանություն գործած աշխատակիցը հեռախոսազրույց է ունեցել, որից հետո խիստ նյարդայնացել է: Գրում է Galatv.am-ը:
Հիշեցնենք նաև, որ ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում Հայկ Հայրապետյանի գյուղի՝ Արզականի ղեկավար Նորիկ Մովսիսյանն ասել էր, որ Հայկը ինքնասպանություն գործելուց առաջ գործնական հեռախոսազրույց է ունեցել: «Գործնական խոսակցություն է եղել: Ես հեռախոսային խոսակցությանը տեղյակ եմ եղել: Ինչ-որ աշխատանքային ընկերոջ հետ է խոսել, որը աղջիկ է եղել, որի հետ գործով են հարաբերվել»:
Իսկ Հայկ Հայրապետյանի զարմուհին՝ Ռուզաննա Հայրապետյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ Հայկը ինքնասպանություն գործել չէր կարող: «Ցավոք Հայկին տեսնում էի միայն լավ առիթների ժամանակ, որոնց էլ նա հազվադեպ էր մասնակցում: Բայց իրոք որ նրա մեջ էր կյանքը, և նա էլ կյանքի մեջ: Ուղղակի նրան ճանաչելով ընդամենը երկու տոկոս եմ հավատում, որ դա ինքնասպանություն էր, քանի որ նա չէր կարող իրեն վնասել, առավել ևս նման ձևով»,- ասել է Հայկի զարմուհին:
Մանրամասները` այստեղ:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում