Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը 16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին Գերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերել Նիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանել NASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռը Թուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդու Էրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցով ՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշում Վիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար 

Հովհարային կրքեր Գյումրիում. Թադևոսյանը պատրաստ է ճշմարտությունը պարզելու համար ծախսել իր ողջ կարողությունը

Հայաստան

Երեկ ռեժիսոր Սուրեն Թադևոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ Գյումրիում Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանում նկարահանումներ կատարելիս նկատել է, որ տուն-թանգարանի հոսանքն անջատված է, քանի որ վճարում չի կատարվել:

Մենք անդրադարձել էինք հայտնի ռեժիսորի գրառմանը, որից հետո մեր հայրենակիցներից ոմանք պատրաստակամություն հայտնեցին հաշվեհամարի առկայության դեպքում փոխանցել այդ գումարը: Մենք զանգահարեցինք Գյումրիում գործող «Շիրակ կենտրոնի» տնօրեն Վահան Թումասյանին, ով մեծ սիրով տրամադրեց կենտրոնի բանկային հաշվեհամարները՝ պատրաստակամություն հայտնելով հավաքված ամբողջ գումարը վճարել Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանի էլեկտրաէներգիայի վարձավճարների դիմաց և վճարման կտրոնները տրամադրել բարերարներին:

Երեկ մենք խնդրի առնչությամբ փորձեցինք պարզաբանում ստանալ Գյումրիի քաղաքապետի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանից: Ուշ երեկոյան արձագանքելով մեր հարցադրումներին՝ նա խոստացավ առավոտյան պարզաբանել և տեղեկատվություն տրամադրել: Առավոտյան պարոն Եգանյանն իր ֆեյսբուքյան էջում հանդես եկավ պարզաբանմամբ, որում նշեց, որ տուն-թանգարանը հոսանքազրկված չէ, և այս պահին էլ հոսանք կա: Եգանյանը, հղում անելով տուն-թանգարանի տնօրեն Շողիկ Մելքոնյանին, նշել էր, որ Սուրեն Թադևոսյանի կողմից տրամադրված տեղեկությունը սխալ է, և կարճ ժամանակով հոսանք չլինելը պայմանավորված է եղել ընդհանուր անջատումներով:

Lurer.com-ը զրուցեց նաև Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանի տնօրեն Շողիկ Մելքոնյանի հետ, ով պնդեց, որ Գյումրիի քաղաքապետարանն իրենց բոլոր խնդիրները լուծում է, և տարածված լուրն ապատեղեկատվություն է: Մեր հարցին ի պատասխան՝ տիկին Շողիկը նշեց, որ չնայած ունեն լուծման ենթակա խնդիրներ՝ քաղաքապետ Սամվել Բալասանյանը հոգատարությամբ և գորովանքով է վերաբերվում իրենց: Տուն-թանգարանի տնօրենը, չգիտես ինչու, առաջարկեց իրենց թանգարանի համար «Շիրակ կենտրոնին» փոխանցվելիք դրամական աջակցություններն իրենց փոխանցել քաղաքապետարանի միջոցով, սակայն տեղեկանալով, որ մեզ համար «Շիրակ կենտրոնն» առավել վստահելի գործընկեր է, նշեց, որ շնորհակալությամբ կընդունեն իրենց փոխանցված աջակցությունը:

Մենք զրուցեցինք նաև ռեժիսոր Սուրեն Թադևոսյանի հետ, ով վրդովված էր Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանի տնօրենի պատասխանից, նշելով, որ փաստին ականատես է եղել իր հետ թանգարան այցելած 5-6 մարդ: Երբ նկարահանման ժամանակ խնդրել են լույսը միացնել, ստացել են ապշեցուցիչ պատասխան՝ հոսանք չկա:

«Մի բարեհամբույր աղջիկ, որը տուն թանգարանի աշխատակից է, ասաց, որ արդեն 2 օր է՝ այս վիճակն է: Սա ի պատասխան այն պարզաբանման, թե իբր 10-րոպեանոց անջատում է եղել: Իմ օպերատորն աշխատակցի ներկայությամբ ասաց՝ հասկանու՞մ ես, փողը չմուծելու պատճառով այսպիսի վայրում լույս են անջատում: Իսկ այդ աշխատակիցն աչքերը կախեց և ձայն չհանեց, դուք այդ դեպքում ի՞նչ կմտածեիք»,- մեզ հետ զրույցում ասաց պարոն Թադևոսյանը:

Ռեժիսորը նշեց, որ տուն-թանգարանում նկարահանումներ կատարվում էին գյումրեցի երգչուհու համար, որը ֆեյսբուքյան հայտնի գրառումից հետո հեռախոսազանգեր է ստացել, որտեղ տնօրենն իր վրդովմունքն է հայտնել՝ հավանաբար, վախենալով կորցնել աշխատատեղը: Սուրեն Թադևոսյանը խնդրել է նրան փոխանցել, որ ինքը զրուցել է Զոհրապ Եգանյանի հետ, որը խոստացել է պարզել, թե ինչու է էլցանցն անջատել նման կարևոր կառույցի հոսանքը: Թադևոսյանը փոխանցել է նաև, որ տիկինը մեղք չունի կատարվածում:

«Հաջորդ օրը զարմանքով կարդացի, որ ինձ մեղադրում են իրենց կոլեկտիվը վարկաբեկելու մեջ: Շատ լավ, եթե իրենք այդ ուղին են բռնել, թող իմանան, որ եթե այս ամենը ճշգրիտ կերպով չլուսաբանվի, ես պատրաստվում եմ իմ նկարահանող խմբով մեկնել Գյումրի և բոլոր պատկան մարմիններից տեղում պարզել իրականությունը»,-ասաց ռեժիսորը:

Ի դեպ, Թադևոսյանը նշեց, որ պատրաստ է իր ամբողջ կարողությունը դնել, որպեսզի տուն-թանգարանի տնօրենը պատասխան տա հնչեցրած վիրավորանքների համար:

Վարուժան Բաբաջանյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա ԿոսՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը«ԴԱՎՄԱՐԿ» լցակայանը կտուգանվի Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». ԶախարովաԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին (տեսանյութ)
Ամենադիտված