Վրաերթի է ենթարկվել 7-ամյա երեխա
Արտակարգ Պատահար
Օգոստոսի 22-ին՝ ժամը 18.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «դեմքի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 7-ամյա տղա: Երեխայի հայրը մեկնած օպերատիվ խմբին հայտարարել է, որ որդին վնասվածքը ստացել է Մառի փողոցի թիվ 10 շենքի բակում' ավտոտնակի դռան հարվածից:
Պարզվել է, որ ս/թ օգոստոսի 22-ին, ժամը 18.15-ի սահմաններում, նշված շենքի մոտ 1983 թ. ծնված Արման Հ.-ն իր «Մերսեդես ՍԼԿ» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել տղային և պատճառել վնասվածք:
Կատարվում է քննություն:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում