Երևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանում Զինծառայող է վիրավորվել Հանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոե Գրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ Մելիքյան Մոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջով Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում են Մուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ Զարոկյան Խոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից ՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք» ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասին Երևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակը ՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞ր 

Նա հպարտանում է իր առասպելական, հերոսական ծնունդով. Հայրիկ Մուրադյան

Գիտություն և Մշակույթ

«1905-ի մայիսի 3-ին, արևոտ մի օր, մայրս մեզարը ուսած, բանջարի գնաց Առնոսա լանջին: Բայց շուտով լեռը սև թուխպով պատեց։ Միախառնվեցին ամպերի որոտն ու կայծակների զարկերն հրաշեկ: Փչեց սառ քամին, տեղաց հորդ անձրև և աղմկեցին հեղեղներ չորս դին:
Խավարծիլի գափով պաշտպանված մայրս շտապեց դեպի քարայրը մոտիկ։ Հողմախառն անձրևը կարկուտի փոխվեց։ Հենց այդ պահին ծոցվոր մայրիկս իր երկունքն ապրեց: Գալարվեց հոգին երկունքի ցավից մենակության մեջ։ Եվ, ո՜վ հրաշք, լսվեց իմ ճիչը»։

Խավարծիլ գափը ինձ եղավ ներքնակ,
Հայրենի լեռը՝ ինձ գթության քույր,
Ինձ ողջունեցին որոտն ու կայծակ
Եվ ես զգացի հողմերի համբույր:

Այս բանաստեղծական խոսքերով Հայրիկը նկարագրում է իր աշխարհ գալը: Նա հպարտանում է իր առասպելական, հերոսական ծնունդով:
Այսպիսով, 1905 թ․ մայիսի 3-ին Վանի նահանգի Շատախ գավառի Ջնուկ գյուղում, Մուրադյան բազմանդամ գերդաստանի հարկի տակ վառվում է մի նոր ճրագ, շարք է մտնում յոթերրորդ օրորոցը։
Ընտանիքի յուրաքանչյուր անդամ տարբեր հույսեր էր կապում նորելուկ մանկան հետ․ Տատը մանկիկի օրորոցի բարձի տակ պարան է դնում՝ ասելով․ «թող շալկտար դառնա, մեջքն ամուր լինի», հայրը «Նարեկ» է դնում․ «թող գիտուն լինի», Մուրադ պապն էլ դնում է իր դաշույնը և ասում․ «թող ֆիդայի դառնա»։
Հարևան գյուղի ավագ քահանան, որը կրթվել և դաստիարակվել էր Հայրիկ Խրիմյանի բարոյական շնչի տակ և իր ժամանակի սրբակենցաղ հոգևորականներից մեկն էր, փոքրիկին մկրտում է Ջնուկ գյուղի Սուրբ Եռախորան եկեղեցում՝ նրան կնքելով Հայրիկ անվամբ։
Հիշելով իր մանկության տարիները՝ Հայրիկ Մուրադյանը գրել է․ «Շատախը երգող գավառ էր։ Դեռ մանուկության տարիներին հիացած էի մեր հինավուրց երգերով։ Երգում էին մայրս` Զոզանը, հորեղբորս կին Սինամը․․․ Ինձ վրա անջնջելի տպավորություն էր թողել նաև համագյուղացի Շահենն և մեր մոտիկ ազգական Հարությունը․․․ Ահա այն միջավայրը, որին ես պարտական եմ իմ կատարած երգերի համար»։
Շատախ լեռնաշխարհում մի գեղեցիկ ավանդույթ է եղել․ ամռան և աշնան ուշ երեկոներին խառույկ են վառել, հավաքվել շուրջը, զրուցել հուզող հարցերի, հոգսերի մասին, պատմել հեքիաթներ ու դյուցազնավեպեր, երգել, կատակել։ Այդ հավաքույթների ընթացքում ոչ միայն ցուցադրվում էին ժողովրդի կատարողական բնածին ընդունակություններն, այլև մշակվում ու զարգանում էր հայրենի երգն ու բանը, փոխանցվում սերնդեսերունդ։ Դա նաև յուրահատուկ ավանդական «դպրոց» էր գյուղի փոքրերի համար։
Վանի դպրոցում սովորելու տարիներին Հայրիկի ուսուցիչները՝ Բարունակ Կապուտիկյանը, աշխարհագրագետ Մատիր Խերանյանը, երգեցողության դասատու պարոն Սենեքերիմը և այլոք եղել են մեծ հայրենասերներ: Հայրենի երգն ու բառը, բանահյուսությունը սովորել է նաև նրանցից:
Բացառիկ հիշողությամբ և ընդունակություններով օժտված պատանին 20-րդ դարասկզբի պատմական անցուդարձերի բովում մեծացավ: 1915թ․ նա ճաշակեց գաղթի, հայրենազրկության, սովի, տառապանքի դառնությունը, ականատես եղավ կոտորածներին։
Մուրադյանների 54 անձից բաղկացած նահապետական գերդաստանը, անցնելով մեծ դժվարությունների, համընդհանուր սպանությունների միջով, հասնում է Իրանի Սալմաստ գավառը: Հետո վերադառնում են Վան, հետո նորից Իրան և վերջապես հասնում են Իրաքի անապատները: Միայն Հայրիկը, նրա մայրը, եղբայրն ու հորեղբայրն են կարողանում ողջ մնալ այդ փորձություններից հետո: Ի վերջո 1921թ․ տեղափոխվում են Հայաստան և բնակություն հաստատում Վերին Արտաշատում։
Սկզբում պատանին աշխատեց որպես բատրակ: Միաժամանակ ավարտում է միջնակարգ դպրոցը, ապա և Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ համալսարանում նա շփվեց հայտնի մտավորականների հետ՝ Հրաչյա Աճառյան, Յուրի Ղամբարյան, Արսեն Տերտերյան, Գուրգեն Սևակ, Մկրտիչ Մկրյան և ուրիշներ, որոնք անգնահատելի ծառայություններ են մատուցել գիտության զարգացման բնագավառում: Այստեղ Հայրիկը կրթվեց և դաստիարակվեց նոր աշխարհընկալմամբ:
«Այս մարդիկ թողել էին գիտության մեծ օջախները՝ Սորբոն (Փարիզ), Պետերբուրգ, Մոսկվա, Բեռլին, որպեսզի քայքայված, քանդված մեր երկրում շարունակեն աշխարհում դարերով ստեղծած համալսարանական ոգին ու ավանդները: Լավ պատրաստված էին, նվիրված ազգին, ես շատ բան սովորեցի նրանցից», – պատմում էր Հայրիկը:


«Նոր թափ ու գործունեություն մտցրին համալսարանի կյանքում նաև Կիպրոսի Մելքոնյան հայկական վարժարանի սաները: Մելքոնյաններն իրենց ամբողջ հարստությունը կտակել էին ազգին: Ովքեր ավարտում էին Կիպրոսի վարժարանը, նրանց գործուղում էին եվրոպական համալսարաններ՝ բարձրագույն ուսում ստանալու համար: Սակայն իմ եղբայր Անդրանիկը և իր մի քանի գերազանց ավարտած ընկերներն այդ տարիներին որոշեցին բարձրագույն ուսումը շարունակել Երևանի նորաստեղծ համալսարանում: Նրանք գիտեին տարբեր լեզուներ` ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն», – շարունակում էր պատմել Հայրիկը:
Հետագա տարիներին ապրեց խորհրդային երկրում և զգաց խորհրդային կյանքն իր բոլոր դժվարություններով ու անարդարություններով: Տարիների ընթացքում Հայրիկը Հայաստանի տարբեր շրջաններում ծավալել է ղեկավար բնույթի աշխատանքներ: Հերթական գործուղումներից մեկի ժամանակ էլ Հայրիկը հանդիպեց Աննային, սիրահարվեց ու ամուսնացավ: Այդ ժամանակաշրջանում Հայրիկը ծանոթանում և շփվում էր նաև տարբեր գյուղերի հայ գեղջուկների հետ, նրանցից սովորում և հավաքում էր հայկական ֆոլկլորին հարազատ ազգագրական երգեր:


1937 թ. հայ ազգի նվիրյալ մտավորականների նման ինքն էլ հայտնվեց բանտում: Նրան մեղադրում էին որպես Խանջյանի դրածո:
Իր կյանքի ընկերուհի Աննան, արդարացուցիչ փաստեր հավաքելով և պետական իշխանավորների դռները թակելով, ապացուցեց, որ Հայրիկ Մուրադյանը ազնիվ մտավորական է, չի զբաղվում քաղաքականությամբ: Մեկ տարի անց նրան արդարացրին: Սակայն Հայրիկը բանտից դուրս գալուց հետո միայն իմացավ, որ այդ դժնդալի օրերին մահացել էր իր սիրելի արու զավակը:
Հայրիկը ապրեց ու զգաց, որ միայն աստվածայինը կփրկի մարդկությանը: Ապրեց հավատքով ու ստեղծագործեց: Ստեղծագործեց գաղտնի՝ հույս ունենալով, որ իր մեջ կուտակված կարոտը երբևիցե դուրս կժայթքի: Երգերը նրան ուժ էին տալիս:
Հայրենական պատերազմի տարիներին Հայրիկը մեկնեց ռազմի դաշտ՝ հայրենիքը պաշտպանելու։ Պարգևատրվել է «Հայրենական պատերազմի շքանշանով», «Պատվո նշանով» և երեք մարտական մեդալներով։
1965 թ. առաջին անգամ եթեր արձակվեց հայ ազգային երգի ջատագով Հայրիկ Մուրադյանի ձայնը: Ամենուր խոսում էին Հայրիկ Մուրադյանի քաջության, հայրենասիրության մասին: Նա առաջինը ճեղքեց բռնապետական երկրի եթերային սահմանները և այն զարդարեց հայրենասիրական և ազգային հին երգերով:
Հայրիկ Մուրադյանը յուրայինների համար գաղտնի երգելու շրջանակներից դուրս ելավ ու սկսեց տարածել ի սփյուռ հայրենասիրական, գեղջկական երգեր, այն, ինչ կուտակվել էր իր մեջ:
Հայրիկի շուրջը մշտապես ուսանողներ էին հավաքված կամ նրան հրավիրում էին համալսարան՝ երեկոներին երգելու: Հ Հնչում էիր տեղատարափ հարցեր, ու Հայրիկը ոգևորված պատմում էր ու պատմում: Նա սիրահարված էր իր երկրին, բնաշխարհին:

Մեր լեռները սուրբ թողեցինք անցանք…
Մոխրի ու արյան, ավերի միջեն,
Մեր ջինջ գետերով հոսեցին արյուն,
Կյանքի վիհերից մեռնելով անցանք:
Եվ մի պահ լռեց հայրենի լեզուն,
Մոխրացան տներ հայկա սերնդի
Այն սև գիշերին իժեր ու սողուն
Արքաներ դարձան ամայի երկրի:
Բայց սև խավարից կյանքի արևներն
Արշալույսի վառ շուշաններ բացին
Եվ լուսաբացում այդ ավետաբեր
Կրկին հուրհրաց Վահագնի հոգին:

«Կուզենայի տեսնել իմ ծննդավայրը, իմ Շատախ հայրենիքը, կարոտս առնել»:
Հատուկ սիրով էր օժտված Հայրիկը: Սիրո մեջ նա անգերազանցելի էր: Նա վեհ, պատրաստակամ և հասնող էր: Նա միայն սիրով էր անում իր գործը: Ուներ իր աստվածային ճշմարտությունը և առաքինությունը: Դրա համար էլ վերջին տարիներին նա տարվեց ոգեղեն արժեքներով՝ այնտեղ իսկ գտնելով իր կոչումը: Հասկացավ, որ առաջնայինը ոգեղեն արմատներն են: Ապրեց հավատքով ու տեսավ, թե ինչն է բնածին մարդուն խանգարում ապրելու համար.«Առաջնայինը աստվածայինն է, հոգին պետք է մաքրել ամեն տեսակ թույներից, արատներից», -ասում էր նա:
Տխրահռչակ Գորբաչովյան տարիներին Հայրիկն էլ շատերի նման հավատում էր, որ Արցախը մի որոշումով միայն կարելի է մտցնել Հայաստանի կազմի մեջ: Մեծ էր նրա տառապանքը այդ տարիներին հայ ազգին բաժին հասած դժբախտություններից՝ Սումգաիթի ջարդ, Սպիտակի երկրաշարժ:
1993թ. ցուրտ ձմռանը ծանր հիվանդացավ իր սիրելի Աննան և մահացավ` թողնելով Հայրիկին մենակ` իր հուշերի հետ: Ապրել էին նույն հարկի տակ մոտ 65 տարի: Համատեղ կիսեցին իրենց ուրախություններն ու տխրությունները:
Հայրիկը, հոգու թելերով կոփված, հարազատ մնաց իր բնաշխարհի սովորություններին, իր ազգային ոգուն, երբեք չշեղվեց ու չձուլվեց, մնաց հիմնաքարը, հայ ազգի խաչքարը: Նրա խոսքերը սրբագործվեցին գործով և հավատքով:
Նրա էությունն էր ի վերուստ տրված առաքելությամբ տալ մարդկությանը, փոխանցել սերնդեսերունդ սրբագործված ազգային ոգին:
Հայրիկ Մուրադյանը մահացավ 1999 թ. դեկտեմբերի 23-ին՝ 95 տարեկան հասակում: Նա մեծ ավանդ թողեց իր հայրենակիցներին՝ թե՛ հոգևոր, և թե՛ երգարվեստի ասպարեզում: Աշխատեց անդուլ ու նվիրված: Հատկապես լայնածավալ աշխատանքներ տարավ ազգագրական երգերը փրկելու գործում: Նրա և իր դուստր Մարոյի ջանքերով 1980թ. հիմնադրվեց «Ակունք» ազգագրական համույթը (Ռադիոյի և հեռուստատեսության Պետական կոմիտե), որը հետագայում մեծ ճանաչում ստացավ հանրապետությունում և նրա սահմաններից դուրս և «Վան» ազգագրական համույթը (Պոլիտեխնիկական ինստիտուտ):
Մեծ է նաև Հայրիկ Մուրադյանի գրական աշխատանքների ցանկը: Հայրիկը թողել է հոգևոր, մշակութային և գրական մեծ ժառանգություն:

Աղբյուրը` hayrik.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանըԲելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. ԼուկաշենկոՌուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկելՎարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեցԽորվաթիան սկսել է տուգանել բժշկական զննումներից խուսափող զորակոչիկներին 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համարWP. ԱՄՆ-ը և Եվրոպան պատրաստում են չորս կետից բաղկացած խաղաղության ծրագիր Ուկրաինայի համարԷրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումըՄԱԿ. Ավելի քան 216,000 եմենցի լքել է իրենց տները մարտական ​​գործողությունների պատճառովՖրանսիայում մոտ 200 լիցեյներ զգուշացվել են բողոքի ցույցերի պատճառով գործունեության հնարավոր խափանումների մասին Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.ԳալջյանԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներինԱպրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան Տաղավարները պետք է քանդվեն այնպես, որ հասարակության մեջ լրացուցիչ լարվածություն չառաջանաԹրամփը կարծում է, որ Պուտինը և Զելենսկին պետք է հանդիպեն Երևանի քաղաքապետի աշխատավարձը կբարձրանա՝ հասնելով 2 միլիոն դրամԲլոգեր «Գեորգիքսը» հայտնել է, որ Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանում իրեն հրել ենՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանում կհանդիպի ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հետ Ինչո՞ւ է վարչական շրջանի ղեկավարը մինչև 2029 թվականը պայմանագիր կնքել խանութի սեփականատիրոջ հետՀյուսիսային Կորեան փորձարկել է տակտիկական բալիստիկ հրթիռ Շոու` տիրադավների մասնակցությամբ․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Տեր Եսայան․ Բնակիչներին հարցրե՞լ եք՝ ուզո՞ւմ են զրկվել թարմ հաց ու միս գնելու հնարավորությունիցՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանող Սերգեյ Սնխչյանը ջիու-ջիթսուի առաջնության ոսկե մեդալակիր էԱրմեն Գալջյան․ «Նախկին քաղաքապետերից ժառանգել ենք ինքնակամ բուդկաներով ու ժանգոտած կրպակներով լցված Երևան»Վրաստանը արտաքսել է ավելի քան 100 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Ուսանողները չեն կարողանում օգտվել տրանսպորտի զեղչից․ փաթեթները թանկ են. ԱբգարյանՃամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանը կասկածվում է կեղծ պայմանագրեր կազմելու և գումար հափշտակելու մեջ
Ամենադիտված