Բերման են ենթարկել մի շարք ակտիվիստների
Հասարակություն
«Մի քանի ժամ առաջ Կոմիտասի 5 հասցեում գտնվող ապօրինի շինարարության վայրից բերման ենթարկված Նախախորհրդարանի անդամ Եղիա Ներսեսյանը դեռևս Ոստիկանության Արաբկիրի բաժնում է: Քիչ առաջ բերման են ենթարկել նաև Նախախորհրդարանի անդամ, հանրային պրոբլեմների արագ արձագանքման խմբի պատասխանատու Վարդան Հակոբյանին, Նախախորհրդարանի աջակից, քաղաքացիական ակտիվիստ Արմեն Միքայելյանին, հայտնի բնապահպան ակտիվիստ և Մարիամ Սուխուդյանին և մի շարք այլ ակտիվիստների: Այս մասին հայտնում են «Նախախորհրդարանից»:
Նախախորհրդարանի ստեղծած «Հանրային պրոբլեմներին արագ արձագանքման խումբը» և բնակիչները շարունակում են պայքարը մի քանի անգամ իրենց թվապես գերազանցող ոստիկանական ուժերի դեմ և փակել են Կոմիտաս փողոցը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ոստիկանությունը բացահայտ ու կոպիտ կերպով բռնություն է կիրառում ակցիայի մասնակիցների նկատմամբ»:
«Հայազն» կուսակցությունից տեղեկացնում են, որ Կոմիտասի 5-ից բերման է ենթարկվել նաև «Հայազն»-ի վարչության անդամ Արմեն Մկրտչյանը:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում