«Ձմերուկային hրավառություն» ՝ Երևանում (ֆոտո)
Հայաստան
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում Կարապի լճի շրջակայքում առաջին անգամ անցկացվել է «Ձմերուկային hրավառություն» խորագրով ժամանցային միջոցառում:
Միջոցառման շրջանակում կազմակերպվել են խաղային մրցույթներ, որին աշխուժորեն մասնակցել են հայկական էստրադայի ճանաչված ու սիրված ներկայացուցիչներ, ովքեր իրենց ձեռքով ձմերուկ են կտրատել և հյուրասիրել բոլորին:
Մասնագիտացած տարբեր կազմակերպություններ էլ ցուցադրել են ձմերուկից պատրաստված հետաքրքիր կոմպոզիցիաներ, նաև մրցել միմյանց հետ՝ ամենահետաքրքիրն ու լավագույնը ճանաչվելու համար:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը նշել է, որ միջոցառման գլխավոր նպատակը մայրաքաղաքում հանգիստն անցկացնողների համար հետաքրքիր և հիշարժան ժամանց ապահովելն է:
Կազմակերպիչները նաև նշել են, որ միջոցառմանը ամենամեծ ձմերուկով ներկայացած մասնակիցը արժանանալու է հետաքրքիր անակնկալի։
«Ձմերուկային hրավառություն» երաժշտական ռիթմերն ապահովվել են DJ-ի մատուցած երաժշտական համարներով:
Նշենք նաև, որ Երևանի քաղաքապետարանը միջոցներ էր ձեռնարկել միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:
![]()





















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից