Մայրաքաղաքի կանաչ տարածքները համալրվում են գեղարվեստական ձևավորումներով (ֆոտո)
Հայաստան
Մայրաքաղաքի կանաչապատման և ծաղկապատման աշխատանքներին զուգահեռ' հատուկ ուշադրություն է դարձվում նաև գեղարվեստական լուծումներին:
Այս տարի մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների կանաչ տարածքներում, այգիներում ու պուրակներում, նաև որոշ բակային տարածքներում քաղաքապետարանի և վարչական շրջանների ծրագրերով նախատեսված է ստեղծել շուրջ 90 կոմպոզիցիա: Աշխատանքների մեծ մասն արդեն ավարտված է:

Կանաչապատման գեղարվեստական ձևավորումները տեղադրելիս հաշվի է առնվում նաև տարածքի գործառնական նշանակությունը: Նախատեսվում է հետագայում ավելացնել դրանց թիվը:
Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի կանաչապատման գեղարվեստական կոմպոզիցիաները մայրաքաղաքում 30-ն էին:



















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից