Կոմիտասի 5-ից բերման ենթարկված բոլոր քաղաքացիները ազատ են արձակվել
Հայաստան
Նախախորհրդարանի ունեցած տվյալներով Կոմիտաս 5-ում անօրինական շինարարության իրականացման դեմ ըմբոստացած և այսօր՝ օգոստոսի 24-ին, փողոցը փակելու արդյուքնում բերման ենթարկված բոլոր քաղաքացիները, ազատ են արձակվել:
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր մայրաքաղաքի Կոմիտաս 5 հասցեում անցկացվող ակցիայի մասնակիցներն այսօր խախտել են թույլատրելիի բոլոր սահմանները' փակել են Կոմիտասի պողոտան, չեն ենթարկվել իրավապահների օրինական պահանջներին, դիմադրություն են ցույց տվել ոստիկանության ծառայողներին, ինչի հետևանքով կան վնասվածքներ ստացած ոստիկաններ:
Իրավախախտում կատարելու համար ոստիկանության Երևան քաղաքի տարածքային բաժիններ են տարվել 26 անձինք:
Նշենք նաև, որ ակցիայի մասնակիցները պահանջում են դադարեցնել կառուցվելիք շենքի շինարարությունը, քանի որ այն խանգարում է իրենց, փակում է հարակից շենքերի բնակիչների բնական լույսը:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից