Փրկարարաները 22-ամյա քաղաքացուն գտել են կիսակառույց շինությունում
Արտակարգ Պատահար
Օգոստոսի 25-ին` ժամը 03.27-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի Ներքին Դուրան թաղամասի տներից մեկի բնակիչ՝ 22-ամյա Ա.Խ.-ին վերջին անգամ տեսել են օգոստոսի 24-ին, ժամը 22.00-ի սահմաններում. վերջինիս գտնելու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, որը ժամը 04.05-ից սկսել է որոնողական աշխատանքները:
Ժամը 04.50-ին հրշեջ-փրկարարները գյուղի 3-րդ փողոցում գտնվող կիսակառույց շինությունում գտել են Ա.Խ.-ին (անվնաս):


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում