«Չելսին» պաշտոնապես հաստատեց Վիլյանի տեղափոխության մասին տեղեկությունը
Սպորտ
Այսօր՝ օգոստոսի 25-ին, «Չելսին» իր պաշտոնական կայքի միջոցով հաստատել է այն տեղեկությունը, որ թիմը համաձայնության է եկել «Անժիի» բրազիլացի ֆուտբոլիստ Վիլիանի տեղափոխության հարցով:
Օգոստոսի 28-ին պետք է լուծվի ֆուտբոլիստի Անգլիայում աշխատելու թույլտվություն ստանալու հարցը: Եթե ամեն ինչ հարթ ընթանա, ապա Վիլիանը ոչ պաշտոնական տվյալներով՝ «ազնվականների» հետ 5 տարվա պայմանագիր կստորագրի:
Առայժմ հայտնի չէ, թե ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց լոնդոնցիները որքան գումար պետք է վճարեն: Բրիտանական մամուլը տեղեկացնում էր, որ բրազիլացու դիմաց՝ «Անժին» 30 միլիոն եվրո ֆունտ ստեռլինգ կստանա:
Աղբյուր` Armsport.am


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում