Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Երևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանում Զինծառայող է վիրավորվել Հանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոե Գրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ Մելիքյան Մոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջով Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում են Մուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ Զարոկյան Խոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից ՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք» ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասին Երևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակը 

Գրիչ կրծողներ և թատերակերներ

Գիտություն և Մշակույթ

Ահա վերին աստիճանի հետաքրքրական տիպարներ: Արժանի վիպասանի գրչին և նկարչի վրձինին:

Շատ ժամանակ չէ երևան են եկել այդ տիպարները մեր կյանքում — այն օրվանից, երբ գրականությամբ պարապելը և թատրոնին ծառայելը մի բուռը հայ խենթերի շրջանում պատվավոր բաներ են համարվել: Բայց արդեն ձուլվել են, կազմակերպվել և այժմ ներկայացնում են գրեթե գեղարվեստական ամբողջություն:

Գրիչ կրծողներ և թատերակերներ: Ո՞վ չի ճանաչում այդ մարդկանց: Նրանց կարելի է հանդիպել ոչ միայն Թիֆլիսում, որ նրանց սկզբնական օրրանն է, այլև շատ գավառական քաղաքներում: Միայն Բաքվում նրանց թիվը հասնում է մի քանի տասնյակների:

Դա մի ամբողջ դասակարգ է իր բնորոշ գծերով, իր սեփական հարազատ գործերով: Մի դասակարգ` բաղկացած երկու մասերից, որոնցից մեկը կպել է հայ գրականության նիհարիկ մարմնին, մյուսը` հայ թատրոնի չոր ոսկորներին: Երկուսն էլ կրծում են ամենայն համառությամբ:

Գրականությունն ու թատրոնը ամեն վայրկյան թափահարում են իրենց տանջվող մարմինները, ճիգ են անում ազատվելու նրանցից: Բայց հնար չկա` կրծողները շատ ամուր են կոխել իրանց ատամները հարստահարվող մարմնի մեջ. ազատվել նրանցից անկարելի է:

Ես բավական ուսումնասիրել եմ այդ դասակարգը: Ընդհանուր առմամբ դա համակրելի է: Համակրելի իր ձգտումներով և միտումներով: Եվ ի՛նչ ավելի գովելի ձգտում կարող է լինել, քան կամենալ անձնատուր լինել մտավոր և ազնիվ մի աշխատանքի - օգնել հայ գրականությանը կամ երջանկացնել ապաբախտ հայ բեմը մի նոր ուժով:

Ահա ձեզ մի եռանդով լի բարեսիրտ երիտասարդ, նա նոր է ավարտել այս կամ այն միջնակարգ դպրոցը կամ չի ավարտել, այս կամ այն պատճառով թողել է կիսատ: Նա միջոց չունի բարձրագույն դպրոց անցնելու և չի ուզում դառնալ գործակատար, հաշվապահ, խանութպան, դասատու, արհեստավոր, նա արհամարհում է այս բոլոր արհեստները: Մինչդեռ ունի աշխատելու փափագ: Կյանքը թրթռում է նրա ամեն մի շարժման մեջ, նրա վառվռուն աչքերը պսպղում են աշխատելու, բուռն փափագից: Սակայն արհեստավորի գործիքը կոպիտ է նրա նրբացած մատների համար, գործակատարի պաշտոնը վիրավորական, խանութը ձանձրալի: Նրա պատանեկական կրծքի տակ բուն է դրել մի վարակիչ ախտ, բոլոր ախտերից զորավորը և սոսկալին - փառք վաստակել…, ախտը: Նրան գրավում է կամ գրականական զբաղումը կամ թատրոնի մթնոլորտը:

«Այս ինչը վայելում է հասարակության լուռ հարգանքը իբրև հեղինակ, այն ինչը ամեն օր արժանանում է ամբոխի ծափահարություններին իբրև դերասան, ինչո՞ւ ես էլ չփորձեմ իմ ուժերը», մտածում է սոսկալի ախտով վարակվածը: Եվ ահա տեսնում ես նրան կամ խմբագրատների շուրջը պտտելիս, կամ կուլիսների հետևում բեմի եզրերը հոտոտելիս:

Ես նրան հաճախ հանդիպում եմ Գալավինսկիյ պրոսպեկտի վրա: Կռնատակին գրքեր, գրպանները լի լրագրերով, երեսը գրեթե անլվա, մազերը կեղտոտ, վերարկուի օձիքը վեր և Գլխարկի եզրերը վար քաշած, եղունգները կեղտոտ, փողկապը յուղոտ, կոշիկների կրունկները ծռծռված: Սկզբում նրա դեմքը պայծառ է, քայլվածքը համարձակ: Բայց այդ միայն առաջին շրջանն է փորձի: Հետզհետե կյանքը բաց է անում նրա առջև իր դաժան դեմքը և պարզում է իր անողոք օրենքները: Տեսնում ես մտախոհությունը դրոշմեց պայծառ ճակատի վրա և վառվռուն աչքերի տակ խորշեր, և տակավին պատանեկական դեմքը կամաց-կամաց մթագնեց:

Փորձն արդեն ցույց է տվել պատանուն իր դառնությունները: Առաջ է եկել մտատանջություն և ապագայի մասին խորհելու ընդունակություն: Գրականական ասպարեզը մեկի, բեմը մյուսի համար դարձել է խորթ մայր: Բայց ինչ արած, ախտն արդեն շատ խոր է ամրացել նրա հոգու մեջ, շատ է թունավորել նրա արյունը: Ազատվելու հնար կար, բայց անհրաժեշտ են կամքի ուժ և մտքի զորություն: Եվ նա, որ ունի այս բնական գանձը, կարողանում է ազատվել մոլորությունից և գտնել կյանքի ընդարձակ ասպարեզում ավելի համապատասխան ուղի, նա դառնում է ուսուցիչ, գործակատար, արհեստավոր, մի խոսքով, հասարակության ոչ ավելորդ անդամ:

Թշվառ և ողբալի է նրանց վիճակը, որոնք չունեն իրանց ախտից բուժվելու զորություն: - Քսանուհինգ տարվա ընթացքում իմ աչքի առջև ասպարեզ են եկել և անբախտացել ու անբախտացրել իրանց մերձավորներին գուցե հարյուրավոր այդպիսի «անաջողակներ» թե՛ գրականության մեջ և թե՛ բեմի վրա:

Այժմ գրեթե օր չի անցնում, որ ինձ իբրև գրականության հետ առնչություն ունեցողի չդիմի մեկը կամ մյուսն այդ վարակվածներից` մի ձեռագիր ձեռքին:

- Պարոն այսինչ, խնդրում եմ կարդաք այս իմ գրականական փորձը և ձեր կարծիքը հայտնեք:

Բախտիս նայեցեք, որ տարիների ընթացքում իմ դատաստանին ենթարկված ձեռագրների մեջ չեմ հանդիպել գեթ մեկին, որ իրավունք տար ինձ նրա հեղինակին անկեղծ խրախուսելու:

Ճշմարիտ է, հետո ինձ ներկայացված ձեռագրներից շատ շատերը ես տեսել եմ մեր ամսագրների կամ լրագրների մեջ տպագրված: Բայց դրանով նրանց արժանավորությունը մազի չափ չի ավելացել իմ աչքում: Ես մի ավելորդ անգամ համոզվել եմ, որ բաժանորդների քչությունն է մեր հանդեսներին ստիպում տեղ տալ իրանց էջերում ամեն մի անշնորհք գրվածքի լոկ այն պատճառով, որ գրվածքը չի վարձատրվում:

Պատահել է, որ հեղինակ լինելու տենչով այրվողին չեմ կարողացել կարծիքս անկեղծ հայտնել: Ինչ մեղքս թաքցնեմ, քաջություն չեմ ունեցել նրան հիասթափեցնելու և կարծիքս ամփոփել եմ անորոշ դարձվածների մեջ. «Վատ չէ, կարող էիք գրել, աշխատեցեք զարգացրեք ձեր միտքը, ուսումնասիրեցեք կյանքը, սովորեցեք հայերեն» և այլն: Ուրիշ, ավելի խիստ կարծիք հայտնել-ես թուլամորթաբար չեմ կարողացել, չկամենալով զրկել մարդկանց այն հավատից, որ ունին դեպի իրանց չունեցած ձիրքը:

Ավելի թշվառ են իմ աչքերում բեմի սիրահարները: Դրանք արդեն կործանվում են ավելի դյուրին և արագ: Եվ դրանց թիվն ավելի է, որովհետև բեմի հրապույրն ավելի զորավոր է թեթևամիտների համար: Քանի-քանի մարդիկ կան այսօր թե՛ Թիֆլիսում և թե՛ գավառներում, որոնք անխնա աղավաղում են իրանց կյանքը բեմի տախտակամածի վրա: Մարդիկ, որոնք ուրիշ հանգամանքներում կարող Էին օգտակար քաղաքացիներ լինել: Բայց համարձակվեցեք նկատել նրանց, թե բեմի համար չեն ստեղծված, և դուք ուղղակի վիրավորական պատասխան կստանք: Օ՛օ անհնարին է դիպչել այդ մոլորվածների հիվանդոտ ինքնասիրությանը: Նրանք չգիտեն և չեն զգում, որ ուրիշների մեջ կարեկցության զգացում են շարժում, որ ուղղակի խղճալի են - իրանց մտավոր ապիկարությամբ:

Ես չեմ ուզում մեղադրել այդ մարդկանց, չեմ էլ կարող ասել, որ այդ մոլորվածները միայն մեր վայրիվերո կրթվող հասարակության ծնունդներ են, բոլոր երկրներում և բոլոր ազգերի մեջ կան նույն տիպարները: Պետք է ցավել միայն, որ մեր սահմանափակ հասարակական կյանքն էլ է ասպարեզ դուրս ձգում այդպիսի տիպարներ:

Ալեքսանդր Շիրվանզադե «Պատմվածքներ, նովելներ, ֆելիետոններ»

Նյութը` Ք. Ա-ի:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանըԲելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. ԼուկաշենկոՌուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկելՎարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեցԽորվաթիան սկսել է տուգանել բժշկական զննումներից խուսափող զորակոչիկներին 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համարWP. ԱՄՆ-ը և Եվրոպան պատրաստում են չորս կետից բաղկացած խաղաղության ծրագիր Ուկրաինայի համարԷրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումըՄԱԿ. Ավելի քան 216,000 եմենցի լքել է իրենց տները մարտական ​​գործողությունների պատճառովՖրանսիայում մոտ 200 լիցեյներ զգուշացվել են բողոքի ցույցերի պատճառով գործունեության հնարավոր խափանումների մասին Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.ԳալջյանԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներինԱպրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան Տաղավարները պետք է քանդվեն այնպես, որ հասարակության մեջ լրացուցիչ լարվածություն չառաջանաԹրամփը կարծում է, որ Պուտինը և Զելենսկին պետք է հանդիպեն Երևանի քաղաքապետի աշխատավարձը կբարձրանա՝ հասնելով 2 միլիոն դրամԲլոգեր «Գեորգիքսը» հայտնել է, որ Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանում իրեն հրել ենՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանում կհանդիպի ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հետ Ինչո՞ւ է վարչական շրջանի ղեկավարը մինչև 2029 թվականը պայմանագիր կնքել խանութի սեփականատիրոջ հետՀյուսիսային Կորեան փորձարկել է տակտիկական բալիստիկ հրթիռ Շոու` տիրադավների մասնակցությամբ․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Տեր Եսայան․ Բնակիչներին հարցրե՞լ եք՝ ուզո՞ւմ են զրկվել թարմ հաց ու միս գնելու հնարավորությունիցՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանող Սերգեյ Սնխչյանը ջիու-ջիթսուի առաջնության ոսկե մեդալակիր էԱրմեն Գալջյան․ «Նախկին քաղաքապետերից ժառանգել ենք ինքնակամ բուդկաներով ու ժանգոտած կրպակներով լցված Երևան»Վրաստանը արտաքսել է ավելի քան 100 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Ուսանողները չեն կարողանում օգտվել տրանսպորտի զեղչից․ փաթեթները թանկ են. Աբգարյան
Ամենադիտված