Երթ ոստիկանության զանգվածային ռեպրեսիայի դեմ
Հասարակություն
Facebookում ստեղծվել է «Երթ ոստիկանության զանգվածային ռեպրեսիայի դեմ» նախաձեռնություն, որի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.
«Սույն թ-ի օգոստոսի 24-ին ցերեկը 26 հոգի բերման է ենթարկվել Կոմիտաս 5-ից, 16 հոգի էլ երեկոյան քաղաքապետարանի մոտից։ Այսինքն ընդհանուր հաշվով մի օրվա մեջ առանց իրավական հիմնավորման ոստիկանությունը 40-ից ավել մարդու բերման է ենթարկել ոստիկանական բաժանմունք և երեք ժամ, երբեմն անգամ ավել, նրանց պահել անազատության մեջ։ Բացի դրանից ոստիականությունը բռնություններ է կիրառել քաղաքացիների նկատմամբ, կան լուրջ մարմնական վնասվաքներով քաղաքացիներ, նրանց թվում՝ Արգիշտի Կիվիրյանը։ Սա հստակ ՌԵՊՐԵՍԻԱ է, որն արվում է ՔԱՂԱՔԱԿԱՆՀՐԱՄԱՆՈՎ։ Ավելին, ոստիկանության անգործության պայմաններում քաղաքապետարանի հարակից տարածքում Միհրան Մարգարյանին և Բաբկեն Տեր-Գրիգորյանին կեսգիշերն անց ծեծի են ենթարկել անհայտ անձինք՝ ասելով «մեր հերերի դե՞մ եք հելել»։
Հանրությունը կտա ոստիկանների անօրինական գործողությունների և քաղաքական ռեպրեսիայի պատասխանը, որի առիթով օգոստոսի 27-ին, երեքշաբթի օրը,12:30-ին տեղի կունենա ցույց Նալբանդյանի վրա գտնվող ոստիկանության դիմաց, այնուհետև՝ երթ դեպի ՀՀ գլխավոր դատախազություն։ Պահանջը՝ ապօրինություններ թույլ տված ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելն է»։
Այս պահին չափազանց կարևոր է սոլիդարությունը, մոբիլիզացիան և իրավական հարթության մեջ աշխատանքը։ Ոստիկանական նման գործելաոճի և բռնությունների զոհ կարող է դառնալ քաղաքացիական կեցված ունեցող ցանկացած մարդ։
Բոլորին խնդրում ենք հրավիրել ձեր ընկերներին, տարածել իվենթը և մասնակցել»։


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում