Բակո Սահակյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 26-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում էին պաշտպանության բանակի մարտական պատրաստականության ու մարտական հերթապահության վիճակին եւ ԼՂՀ հռչակման 22-րդ տարեդարձի տոնակատարության միջոցառումների նախապատրաստմանը վերաբերող հարցեր:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե Սահակյանն իր խոսքում նշել է, որ զինված ուժերի մարտական պատրաստականության բարձր մակարդակի ապահովումը եղել եւ մնում է պետության ու պաշտպանության բանակի հիմնական խնդիրը, ինչի արդյունավետ իրականացման ուղղությամբ երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարությանը եւ ԼՂՀ կառավարությանը:
Անդրադառնալով օրակարգի երկրորդ հարցին՝ նախագահը ԼՂՀ հռչակման 22-րդ տարեդարձի տոնակատարության միջոցառումների կազմակերպման եւ համակարգման կառավարական հանձնաժողովին հանձնարարել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ եւ ապահովել ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումների պատշաճ մակարդակով անցկացումը:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան