Մհերն իր «Հայրիկի» ու մյուս նորությունների մասին (ֆոտո)
Այլ
Esyes.am-ի փոխանցմամբ՝ երգիչ Մհերն իր երկրպագուների համար անակնկալ ունի: Հայկական շոու բիզնեսը կունենա երկրորդ «Հայրիկ» տեսահոլովակը, այս անգամ՝ Մհերի կատարմամբ: Նշենք, որ այս տեսահոլովակը նախկինի նման (որը կատարում է Արա Մարտիրոսյանը, և որի մասին esyes.am-ը գրելու առիթ ունեցել է) հստակ հասցեատեր ունի, սակայն կրկին նվիրվում է բոլոր հայրերին: Մհերի «Հայրիկ»-ը ևս պատրաստ է, տեսահոլովակի նկարահանումները` ավարտված: esyes.am-ի հետ զրույցում Մհերը պատմեց այս երգի, տեսահոլովակի և ստեղծագործական մյուս նորությունների մասին:

Տեսահոլովակը, որը հանդիսատեսի դատին կհանձնի սեպտեմբերի 5-ից հետո, նվիրում է բոլոր հայրիկներին: Երաժշտության հեղինակը Էդգար Գյանջյումյանն է, խոսքերինը` Վահան Անդրեասյանը: Մհերի խոսքերով՝ երգը գրվել է իր վաղեմի ընկերոջ` Նառա Պապյանի հոր` Յուրա Պապյանի հիշատակին, որը կյանքից հեռացել է դեռ 15 տարի առաջ: Մհերի խոսքերով՝ տեսահոլովակը կոմերցիոն բնույթ չի կրում, այն իր ընկերոջ` մոսկվաբնակ Նառայի առաջարկն է, ինչին էլ ընդառաջել է երգիչը:
Տեսահոլովակի ռեժիսորը Ալեքսանդր Սուտկինն է' Ուկրաինայից: Նկարահանումները տեղի են ունեցել թե´ Հայաստանում, թե´ Ուկրաինայում: «Կադրում տեսարժան վայրեր կան Տավուշի մարզի Բերդ քաղաքից, քանի որ Յուրա Պապյանն անտեղից էր»,- ընդգծում է Մհերը, ավելացնելով` տեսահոլավակում նկարահանվել են ինքն ու Նառան: «Հերոսուհին նկարում է հոր պատկերը և ընկնում հիշողությունների գիրկը»,- տեսահոլովակի բովանդակության մասին այսքանն ասաց Մհերը:

Շարունակությունը` այստեղ:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում