Սեպտեմբերի 2-ին, 4-ին և 8-ին գազ չի լինելու 4 կենդանակերպի նշաններ, որոնց համար սեպտեմբերը մեծ փոփոխությունների ամիս կլինի «Հովո ջան, ընկերս Լույսի մեջ մնաս» ՌԴ-ն պատրաստ է քննարկել Ադրբեջանի և Թուրքիայի սահմաններ տանող երկաթուղու վերականգնումը․ Միրզոյան Հարազատների հետ միջոցառման չէր մեկնել՝ պատճառաբանելով՝ գործեր ունի. հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմինը Առաջիկա օրերին Հայաստանը ապրանքներ կվաճառի Ադրբեջանին. Միրզոյան Լիոնել Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում Հայաստանում կանցկացվի հայ-թուրքական բիզնես-ֆորում. Միրզոյան Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Շիրակի և Լոռու մարզերում ՀՀ-ին ասում են՝ ավելի շատ կվճարենք, եթե «հակառուսական ստրիպտիզը» լավ պարես. քաղաքագետ Հրապարակվել է աշխարհի ամենահզոր անձնագրերի վարկանիշը․ ո՞ր տեղում է Հայաստանը Ընդդիմադիր համայնքապետը ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործի շրջանակում 

Զինդատախազությունը օրենքներ է խախտում. Բուդաղյանները դիմել են Սերժ Սարգսյանին

Հայկական Մամուլ

«Հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան դիմաց տեղի ունեցած կրակոցից 5 օր անց սկսվեց ապատեղեկատվությունների բուռն ալիք: Գլխավոր հեղինակները Սյունիքի մարզպետարանն ու զինվորական դատախազությունն էին: Ապատեղեկատվությունների մեկնարկը համացանցում տարածված տեսագրության կեղծ, մոնտաժված տարբերակն էր: Սակայն լրատվամիջոցների ակտիվ աշխատանքով հասարակությունն իմացավ, թե ինչ է կատարվել: Այժմ ապատեղեկատվության տարածման երկրորդ փուլն է սկսում եւ կրկին զինդատախազության գլխավորությամբ»: Տեսակետը Բուդաղյանների ընտանիքի պաշտպան Հայկ Ալումյանինն է:

Ըստ փաստաբանիՙ զինդատախազությունն ամեն ինչ անում է, որպեսզի գործը գլխիվայր շուռ տա եւ այդ կերպ կարողանա պաշտպանել Խաչատրյաններին: Հենց դա է պատճառը, որ զինդատախազությունը տարբեր շրջանակներում Արտակ Բուդաղյանին ներկայացնում է որպես ագրեսորի, հրահրողի: Ըստ փաստաբանիՙ զինդատախազությունը նման գործելաոճով ստիպում է, որ տուժող կողմը պահանջատեր լինելուց վերածվի պաշտպանվող կողմի, որ այդ կերպ Բուդաղյաններն ու Խաչատրյանները հավասար հարթության վրա գտնվեն, եւ այս նպատակին հասնելու համար նրանք ամեն կերպ նվաստացնում ու ճնշում են Արտակ Բուդաղյանին:

Փաստաբանը հավաստիացնում է, որ իր հայտարարությունները զգացմունքային չեն, եւ բազմաթիվ փաստերն ապացուցում են, որ զինդատախազությունը, իրավապահ մարմիններն ամեն ինչ անում են Սուրիկ Խաչատրյանին պաշտպանելու համար: «Դեպքից հետո զինդատախազությունը հայտարարեց, որ զենքը, որով կրակել է Տիգրան Խաչատրյանը, պատկանում է Սուրիկ Խաչատրյանին: ՔՕ 239 հոդվածի համար պետք է մեղադրանք առաջադրվեր, որ իր զենքը մեկ ուրիշ անձն օգտագործել է եւ հասցրել մարմնական ծանր վնասվածք: Ինչո՞ւ չի առաջադրվում մեղադրանք այն բանի համար, որ Սուրիկ Խաչատրյանին պատկանող ինքնաշեն զենք են գտել, որով կրկին առաջացրել են մարմնական լուրջ վնասվածք: Նորից եմ կրկնումՙ ինչո՞ւ մեղադրանք չի առաջադրվել: Սուրիկ Խաչատրյանի կատարած գործողությունների փոխարեն այսօր քննարկման առարկա է Արտակ Բուդաղյանը, ու նրան տուժողից դարձնում են մեղադրյալ»:

Թե ինչո՞ւ է զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը այդքան ջանում փրկել նախկին մարզպետին, որի կյանքի ուղին, մեղմ ասած, հանցավոր է, Հայկ Ալումյանը պատասխան չունի, սակայն նա հիշեցնում է, որ դեպքից մեկ ամիս անց Սուրիկ Խաչատրյանը հրապարակավ շնորհակալություն հայտնեց իր բարձրաստիճան ընկերներին, ովքեր իրեն աջակցեցին: Չի բացառվում, որ այդ ցանկում առաջին հորիզոնականում Գեւորգ Կոստանյանն է, որն անգամ հրապարակավ չխուսափեց Խաչատրյանի փաստաբանի դերը ստանձնելուց:

Այսքանով զինդատախազության գործած խախտումները չեն ավարտվում: Կառույցի ներկայացուցիչները տարբեր շրջանակներում հայտարարել են, թե Բուդաղյանը դեպքի վայրում եղել է ալկոհոլի ազդեցության տակ: Ալումյանը նման հայտարարությունները որակում է կեղտոտ տեխնոլոգիա:

«Դեպքից 6 օր հետո Բուդաղյանից արյան անալիզ են վերցրել եւ հայտարարել, թե Բուդաղյանի արյան մեջ ալկոհոլի քանակը 4 պրոմիլ է, մինչդեռ իրականում եղել է 1 պրոմիլ: Սա էլ այն դեպքում, երբ Բուդաղյանը 6 օր եղել է հիվանդանոցում, նրան միացված է եղել սիստեմ, եւ նրան ներարկված դեղերի մեծ մասը պարունակել է սպիրտ: Զավեշտալի է, որ զինդատախազությունը չեղած բանն այսքան ուռճացնում եւ տարածում է, սակայն չի անդրադառնում այն փաստին, որ Տիգրան Խաչատրյանը եղել է թմրանյութերի ազդեցության տակ: Խաչատրյանի փաստաբանն էլ չի հերքել, որ Տիգրանի արյան մեջ թմրանյութ է հայտնաբերվել, սակայն փաստաբանը հերքում է, որ Տիգրանը եղել է թմրանյութի ազդեցության տակ դեպքի ժամանակ: Սա նույնպես լուրջ հարցեր է առաջացնում: Եթե դեպքի վայրից հետո Խաչատրյանը կալանավորվել է եւ պահվել է խցում, ապա ինչպե՞ս է նա թմրանյութ օգտագործել եւ ո՞ւմ օգնությամբ»:

Անդրադառնալով տարածված տեսանյութինՙ Ալումյանն ասաց, որ բացահայտվել է, որ առկա է երկու տեսանյութ, եւ փորձաքննությամբ պարզվել է, որ քննիչի մոտ գտնվող տեսանյութը կեղծված չէ: «Սա ահագին հնարավորություն է տալիս հետեւություններ անելու համար: Եթե դուք նայեք մոնտաժված եւ չմոնտաժված տեսանյութերը, շատ բան պարզ կդառնա: Չմոնտաժված տեսանյութում երեւում է, որ Ավետիք Բուդաղյանը մեքենայի մեջ է, նրան են մոտենում Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ-մերձավորները, որոնցից մի քանիսը զինված են, եւ սկսում են քաշքշել: Երբ Արտակ Բուդաղյանն է մոտենում տանը, ապա նույն զինված տղաները ագրեսիվ պահվածքով մոտենում են Բուդաղյանի մեքենային: Եվս մեկ հետաքրքրական փաստ, առաջին երեք կրակոցները հնչել են Բուդաղյանների ուղղությամբ, երբ նրանք դուրս էին եկել տանից, երբ խոսակցությունն արդեն ավարտված էր, երբ այլեւս ոչինչ չէր կատարվում: Այս առնչությամբ եւս մեկ փաստ, որը հաստատված է եւ զինդատախազությունը չի կարող հերքել. Արտակ Բուդաղյանի մոտ գտնվող ատրճանակը հավաքված եւ լիցքավորված չի եղել, Բուդաղյանի մոտ փամփուշտ էլ չի եղել»:

Տեսանյութի առնչությամբ փաստաբանին հետաքրքրում է, թե ո՞վ է կեղծել այն, ո՞ւմ պատվերով, եւ արդեն առգրավված տեսանյութն ո՞վ է տրամադրել, որ կեղծեն:

Զինդատախազության մեկ այլ հայտարարություն, թե Բուդաղյանը հրաժարվում է ցուցմունք տալուց եւ առերեսումից, նույնպես չի համապատասխանում իրականությանը:

«Արտակ Բուդաղյանը չի հրաժարվել ցուցմունք տալուց: Նա ավելի քան 2 ժամ խոսել է եւ պատմել, թե ինչ է տեղի ունեցել: Բացի դրանիցՙ նա դիտել է տեսանյութը: Նրան ավելի քան 60 անգամ ցույց են տվել տեսանյութը, թե ինչպես են կրակում իր ուղղությամբ եւ ինչպես է մահանում եղբայրը: Նա ժամը երեքից մինչեւ ժամը 8-ը եղել է քննչականում: Դուք պատկերացնո՞ւմ եքՙ մարդը հոգեկան ինչպիսի ապրումներ կարող է ունենալ, երբ մի քանի տասնյակ անգամ տեսնի, թե ինչպես է իր եղբայրը մահանում: Բայց Արտակը դիմացավ, թեպետ հոգեպես ընկճված էր: Ու չգիտես ինչու, երեկոյան ժամը 8-ին քննիչը որոշում է, որ Բուդաղյանը պետք է 4 առերեսում կատարի, իսկ յուրաքանչյուրը առերեսումը տեւում է 1,5-2 ժամ: Արտակն ասաց, որ հոգնած է, իրեն լավ չի զգում եւ չի կարող առերեսում կատարել, եւ խնդրեց, որ ուրիշ օր տեղափոխեն առերեսումը: Դա չի նշանակում, որ նա հրաժարվել է առերեսումից, ինչպես ներկայացնում է զինդատախազությունը, այլ օրն է փոխել: Ի դեպ, այսօր Բուդաղյանը առերեսվելու է մի քանի կասկածյալների հետ»:

Մեկ ամիս առաջ Հայկ Ալումյանը նամակ էր ուղարկել դատախազությունՙ պարզելու, թե մամուլում Սուրիկ Խաչատրյանի կատարած հանցագործությունների վերաբերյալ նյութերի առնչությամբ որեւէ գործ սկսվե՞լ է: Դատախազությունից զավեշտալի պատասխան է եկել. ի՞նչ հոդվածներ, ի՞նչ հանցագործություններ: Փաստաբանը չի ալարել ու թերթերի մի մեծ կապոց է ուղարկել դատախազությանը նաեւ տեղեկացնելով, որ դա հրապարակված նյութերի մի մասն է ընդամենը: Դատախազությունից գործը տեղափոխվել է հատուկ քննչական ծառայություն, եւ այնտեղ էլ փաստաբանին պատասխանել են, թե կատարված հանցագործությունների մի մասի վերաբերյալ ժամանակին քրեական գործ է հարուցվել: Թե մասնավորապես ո՞ր հանցագործությունների վերաբերյալՙ չի մանրամասնվել: ՀՔԾ-ից նաեւ հայտնել են, որ կատարված հանցագործությունների մի մասը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Խաչատրյանը Սյունիքի մարզպետ չէր:

Չհավատալով իրավապահ մարմինների արդարությանն ու նաեւ համոզված լինելով, որ Հայաստանում ամեն ինչ որոշվում է մեկ կենտրոնիցՙ Բաղրամյան 26-ից, երեկ Արտակ Բուդաղյանի հայրըՙ Էմիլ Բուդաղյանը, բաց նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանինՙ խնդրելով իր անմիջական հսկողության տակ առնել գործը, որպեսզի պատժվեն իրական մեղավորները:

«Ես կորցրել եմ իմ որդուն, նրան այլեւս հնարավոր չէ վերադարձնել: Սակայն ես դեռ լրիվ չեմ կորցրել իմ հավատն առ այն, որ օրինական ճանապարհով կարող եմ հասնել արդարության: Այդ պատճառով դիմում եմ Ձեզ, խնդրելով այս գործը վերցնել Ձեր անմիջական հսկողության ներքո: Խնդրում եմՙ թույլ մի տվեք, որ վերջնականապես կորի արդար ճանապարհով այս գործի լուծման վերաբերյալ իմ հավատը», գրել է Բուդաղյանը Սերժ Սարգսյանին:

Մանրամասները` «Ազգ»-ի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սեպտեմբերի 2-ին, 4-ին և 8-ին գազ չի լինելու 4 կենդանակերպի նշաններ, որոնց համար սեպտեմբերը մեծ փոփոխությունների ամիս կլինի «Հովո ջան, ընկերս Լույսի մեջ մնաս» ՌԴ-ն պատրաստ է քննարկել Ադրբեջանի և Թուրքիայի սահմաններ տանող երկաթուղու վերականգնումը․ Միրզոյան Հարազատների հետ միջոցառման չէր մեկնել՝ պատճառաբանելով՝ գործեր ունի. հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմինը Առաջիկա օրերին Հայաստանը ապրանքներ կվաճառի Ադրբեջանին. Միրզոյան Լիոնել Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում Հայաստանում կանցկացվի հայ-թուրքական բիզնես-ֆորում. Միրզոյան Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Շիրակի և Լոռու մարզերում ՀՀ-ին ասում են՝ ավելի շատ կվճարենք, եթե «հակառուսական ստրիպտիզը» լավ պարես. քաղաքագետՀրապարակվել է աշխարհի ամենահզոր անձնագրերի վարկանիշը․ ո՞ր տեղում է Հայաստանը Ընդդիմադիր համայնքապետը ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործի շրջանակում Արարատում գտնվող փոստային ծառայություններից մեկի գրասենյակից կատարված գողությունը բացահայտվել է Պապոյանն այցելել է «Արարատ» կոմբինատ՝ հետևելու մթերումներին Խորհուրդ եմ տալիս մաթեմատիկա սովորել․ 734․000-ը մեծ է 726․000-ից․ ԱբովյանՁերբակալվել է Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը. 24News Փրկարարները դժվարանցանելի տեղանքից դուրս են բերել քաղաքացուն «ՌԻԱ Նովոստի». ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալն ամենից շատ կազդի երեք տեսակի արտադրանքի արտահանման վրա Ռուսաստանում հայտարարել են Ուկրաինայում հարվածների նոր մարտավարության անցնելու մասինԱննա Սեդոկովան ցանկություն է հայտնել երեք երեխա որդեգրել Վայք, Սյունիք, Արարատ գնալու համար Ադրբեջանի տարածքով պետք է անցնենք, եթե Տիգրանաշենը հանձնեն. Հայկ Նահապետյան Ամուլսարի հանքի նոր փուլը․ $10.5 մլն ներդրում. Արաղչին Նեթանյահուին «օձ» է անվանել (տեսանյութ) Լավ զրույց եմ ունեցել Թրամփի ներկայացուցիչների հետ. Զելենսկի Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտեԲացահայտվել են հայտնի բրիտանացի հեռուստահաղորդավարների հոնորարներըԿրեմլը հայտարարել է Ռուսաստանի ներքին գործերին Արևմուտքի միջամտության փորձերի մասինԲժիշկը գնահատել է փքվածությունից ազատվելու՝ սոցցանցերում տարածված մեթոդը20 տարվա պատմությունն ավարտվեց․ Մեսսին այլևս չի խաղա Արգենտինայի կազմումՌուսաստանում նշել են Պուտին-Թրամփ-Զելենսկի հանդիպման պայմանըՆոր բացահայտումներ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցումՍամվել Գրիգորյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատարԹբիլիսյան խճուղում հնդիկ վարորդը «Nissan»-ով վրաերթի է ենթարկել հնդիկ հետիոտնինԱրմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են ապօրինի արդյունահանումՈւռուցքաբանը նշել է՝ որ մթերքների չարաշահումը կարող է բարձրացնել քաղցկեղի վտանգըՌԴ ՊՆ-ն հայտնել է Կիևի և Օդեսայի մերձակայքում լոգիստիկ կենտրոններին հարվածների մասինՓրկարարները դժվարանցանելի տեղանքից դուրս են բերել քաղաքացունՉափաքանակից ավելի որս՝ ԲԸՏՄ-ն առգրավել է 2 որսորդական հրացան Վանաձորում 3-րդ հարկից վայր ընկած 2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվելՊուտինի նոր որոշումը․ ՌԴ-ն պատրաստ է այս երկրի հետ մշտական առանց վիզայի ռեժիմի անցնել ՀՀ-ն ինքը չէր պաշտպանում Ղարաբաղը․ Ջաբարով․Հյուսիսային Կորեան սպառնում է ԱՄՆ-ին ամենակոշտ պատասխանովՆիկոլ Փաշինյանը և Էմոմալի Ռահմոնը քննարկել են Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության զարգացման հետագա քայլերըԱյն, ինչ տեղի ունեցավ Պրահայից հետո, հայաստանյան նորագույն պատմության սկիզբն է. ՀՀ նախագահը՝ Ֆրանսիայի դեսպանին Ստուբը քիչ հավանական է համարել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ բախումըՍևանա լճի մակարդակը 2026 թվականի օգոստոսի 24-30-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ովՀեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվիՏարադրամի փոխարժեքները՝ օգոստոսի 31-ի դրությամբՀյուսիսային պողոտայում կողոպուտ․ պարեկները բռնել են 20-ամյա երիտասարդինԲիշքեկում ընթանում է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Տաջիկստանի նախագահի հետՓաշինյանն ա ասում՝ սաղին բոմժ եմ սարքելու․ հենա ինձ տնից հանում են. Քաղաքացի (տեսանյութ) Ողբերգական դեպք Կոտայքում․ հիվանդանոց տեղափոխված 16-ամյա աղջիկը մահացել է
Ամենադիտված