Կարկուտից տուժածներին սկսել են գումար բաժանել
Հայկական Մամուլ
Արմավիրի մարզում Կարկուտից տուժածների օգնության հիմնադրամը մոտ մեկ շաբաթ է սկսել է գումարների բաշխումը:
Բաշխումը սկսվելու էր օգոստոսի 1-ից, սակայն հիմնադրամի գործունեությունը հետաձգվել էր մինչև օգոստոսի 15-ը:
Հիմնադրամը հանգանակել է 240 միլիոն դրամ: Կարկտահարությունից տուժել էին Արմավիրի մարզի 46 գյուղական համայնքներ, շուրջ 13 հազար գյուղացիական տնտեսություններ: Կարկուտի հասցրած վնասը գնահատվել է շուրջ 25 միլիարդ դրամ: Այսինքն, 240 միլիոն դրամը բաշխվելու է այդ տնտեսությունների միջև, միջին հաշվարկներով մեկ տնտեսությանը բաժին կընկնի 21 հազար դրամ:
Մանրամասները' «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը