Սերժ Սարգսյանը ՌԴ մեկնելուց առաջ հանդիպելու է Բակո Սահակյանի հետ
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների վկայությամբ՝ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը սեպտեմբերին ՌԴ մեկնելուց առաջ հանդիպելու է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:
Թերթի տեղեկություններով՝ նախնական պայմանավորվածություն կա, որ այդ հանդիպմանը ներկա է լինելու նաեւ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանը: Փորձեցինք տեղեկությունը ճշտել Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանից, սակայն վերջինս կտրականապես հրաժարվեց պատասխանել մեր հարցերին:
Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց, որ ինքը տեղեկություն չունի հնարավոր հանդիպման վերաբերյալ. «Բայց արտառոց ոչինչ չկա այդտեղ: Աշխատանքային գործունեություն է, ու, բնականաբար, պետության ու իշխանությունների փոխհարաբերություններն էլ, մյուս աշխատանքներն էլ պետք չէ սենսացիաների վերածել»:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը