Չեմ խոստանում «Բուրուսիայի» երկրպագուներին, որ 20 գոլ կհեղինակեմ. Հենրիկ Մխիթարյան
Սպորտ
Դորտմունդի «Բուրուսիայի» կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը հայտարարել է, որ Գերմանիայի առաջնությունը ուժեղ է Ուկրաինայի առաջնությունից. տեղեկացնում է գերմանական մամուլը:
Հայ կիսապաշտպանը մասնավորապես նշել է.
Բունդեսլիգան ուժեղ է Ուկրաինայի առաջնությունից: Բնականաբար, Գերմանիայում դժվար կլինի ցուցադրել նման բարձր արդյունավետություն: Այդ պատճառով էլ չեմ խոստանում «Բուրուսիայի» երկրպագուներին, որ իմ առաջին իսկ մրցաշրջանում կդառնամ 20 գոլի հեղինակ: Սակայն ամեն ինչ կանեմ, որ թիմին օգտակար լինեմ»:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում