Ռիբերին առավելություն ունի Մեսսիի և Ռոնալդուի նկատմամբ. Շվայնշտայգեր
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը կարծում է, որ 2012/13 մրցաշրջանում Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստն իր խաղընկեր Ֆրանկ Ռիբերին է. տեղեկացնում է գերմանական մամուլը:
«Անցած մրցաշրջանում մենք շատ լավ հանդես եկանք և մի շարք տիտղոսներ նվաճեցինք: Այդ պատճառով էլ կարծում եմ, որ Ֆրանկն առավելություն ունի իր մրցակիցների նկատմաբ: Իհարկե, երբեք չես իմանա, թե ով կհաղթի, սակայն ինքս հաղթող կճանաչեի Ռիբերիին»,-հայտարարել է Շվայնշտայգերը:
Հիշեցնենք, որ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար Ռիբերիի հետ մրցակցում են Մեսսին և Ռոնալդուն:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում