Մարտական ենք տրամադրված. Ղազարյանը՝ «Սելթիկի» հետ կայանալիք խաղի մասին
Սպորտ
Ղազախական «Շախտյորի» 25-ամյա կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը խոսել է Չեմպիոնների լիգայի որակավորման play-off-ում «Սելթիկի» հետ կայանալիք պատասխան խաղի մասին:
«Շատ ուժեղ մրցակից է: Առաջին խաղում քիչ պահեր կարողացանք ստեղծել, և բարեբախտաբար, դրանցից երկուսը օգտագործեցինք: Պատասխան խաղում երկու-երեք անգամ ավելի դժվար է լինելու: Դաշտը և երկրպագուները նրանց կողմն են: 2:0-ից հետո նրանք կորցնելու ոչինչ չունեն: Ակնկալում եմ պրեսինգ և մեծ լարվածություն: Խաղին մարտական ենք տրամադրված, բոլորը առողջ են և պատրաստ են պայքարել»:
Իսկ այն հարցին, թե ինչ է իր որդու անունը, Ղազարյանը պատասխանել է.
«Էդգար: Ես նրան անվանակոչել եմ ի պատիվ լավագույն ընկերներիս: Ի դեպ, նրանք երկուսն էլ ֆուտբոլիստ են: Էդգար Մանուչարյանը խաղում է Եկատերինբուրգի «Ուրալում», իսկ Էդգար Մալաքյանը չեխական «Վիկտորիայի» ֆուտբոլիստ է, սակայն վարձավճարով հանդես է գալիս «Բանանցում»,-Ղազարյանի խոսքերը մեջբերում է sports.kz-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում