Հրդեհ Լեռնակերտ գյուղում
Արտակարգ Պատահար
Օգոստոսի 18-ին` ժամը 17.00-ին, ոստիկանության Արթիկի բաժնում ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լեռնակերտ գյուղի 10-րդ փողոցի թիվ 24 տան բակում կայանված «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենայում, ինչպես և հարևանությամբ պահեստավորված անասնակերում:
Մեկնել էր 2 մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել էր ժամը 18.02-ին և մարվել ժամը 19.03-ին:
Օգոստոսի 26-ին Շիրակի մարզի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունից հաղորդում է ստացվել, որ հրդեհից այրվել է «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատար ավտոմեքենան ամբողջությամբ, վրան բարձած և հետնամասում պահեստավորված 120 հակ գարու ծղոտը, ինչպես և հարևանությամբ պահեստավորված խոտի 80 հակ անասնակերը:
Հասցված նյութական վնասը կազմել է 418.000 դրամ:
Հանգամանքները պարզվում են:
Նյութերով զբաղվում է Շիրակի մարզի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում