Հայկո-Մկո դուետն այլևս պատմությո՞ւն է. բացառիկ հարցազրույց Կարգին Հայկոյի հետ
Հասարակություն
Հայկական հեռուստաեթերում տարիներ առաջ բրենդային կերպարներ ստեղծելիս շեշտը դրվեց դուետների վրա: Ստեղծվեցին բազմաթիվ դուետներ, որոնք ընդգրկվեցին հեռուստատեսային նախագծերում: Այդ նախագծերից առավել ճանաչում ստացան դերասաններ Հայկ Մարությանի և Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ ծրագրերը՝ հիանալի դերասանական վարպետությամբ աչքի ընկնող «Կարգին հաղորդումը», որին փոխարինելու եկավ 6 եթերաշրջան շարունակ հայկական եթերում ամենառեյտինգային «Կարգին սերիալը», որը, փաստորեն, դարձավ Հայկո-Մկո դուետի կարապի երգը: Լրատվամիջոցները տեղեկություններ տարածեցին այն մասին, որ հայկական եթերում նախապատրաստվող «Կարգին»-ի նոր նախագծում Հայկոն և Մկոն միասին հանդես չեն գա:
«Մկոն ցանկություն է հայտնել առանձին մասնակցել ուրիշ նախագծում, և մենք հարգում ենք նրա ցանկությունը: Այն հաղորդումը, որին Մկոն մասնակցում է, եթեր է հեռարձակվելու «Արմենիա TV»-ով, և այն ավելի շուտ է եթերում լինելու, քան «Կարգին»-ի նոր նախագիծը»,- հայտարարեց Հայկ Մարությանը:
Mediamall.am-ը զրուցեց հայտնի դերասան Հայկ Մարությանի հետ՝ խնդրելով պարզաբանել ստեղծված իրավիճակը:
- Մկրտիչ Արզումանյանի և Ձեր՝ առանձին հանդես գալը արդյոք չի՞ ազդի ձեր վարկանշի վրա: Չե՞ք կարծում, որ տարիներ շարունակ համատեղ բրենդ ստեղծելով՝ չափազանց շատ եք նույնացվել, և առանձին-առանձին հանդիսատեսը ձեզ չի ընկալի:
Շատ մեծ աշխատանք է կատարվել Հայկո-Մկո դուետի կայացման համար: Ահռելի մեծ ջանք է թափվել ստեղծագործական խմբի կողմից՝ պահելու համար այդ դուետը բարձր մակարդակի վրա: Ես շատ եմ ցավում այդ իրավիճակի համար թե՛ որպես դերասան Հայկո, թե՛ որպես այդ ստեղծագործական խմբի ղեկավար:
Ընկալելով Ձեր հարցի վերջին մասը որպես ճշմարտություն՝ այս եթերաշրջանը որպես դերասան բաց եմ թողնում:
Շարունակությունն` այստեղ։


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում