Անչելոտին շարունակում է Կասիլյասի նկատմամբ Մոուրինյուի քաղաքականությունը
Սպորտ
Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում «Գրանադայի» նկատմամբ տարած նվազագույն հաշվով հաղթանակից հետո «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին անդրադարձել է Դիեգո Լոպեսի և Իկեր Կասիլյասի միջև մրցակցությանը:
«Լոպեսն առաջին երկու խաղում շատ լավ հանդես եկավ: Այստեղ այլ պատճառ չկա, թե ինչու է Կասիլյասը մնում պահեստայինների կազմում: Կարևորը արդյունքն է, և մենք վաստակեցինք հերթական երեք միավորը»,-Անչելոտիի խոսքերը մեջբերում է A Bola-ն:
Հիշեցնենք, որ Կասիլյասը մադրիդցիների հիմնական կազմում իր տեղը կորցրեց, երբ թիմը գլխավորում էր Ժոզե Մոուրինյուն:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում