Ոստիկանություն - Դատախազություն - Քաղաքապետարան. բողոքի երթ
Քաղաքական
Քիչ առաջ ՀՀ ոստիկանության շենքի առջև հավաքվել էին մի խումբ քաղաքացիներ, ովքեր իրենց բողոքն էին հայտնում օգոստոսի 24-ին Կոմիտասի 5-ում տեղի ունեցած ոստիկանական բռնությունների վերաբերյալ:
Բողոքի ակցիային են մասնակցում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը, Արգիշտի Կիվիրյանը և մի խումբ քաղաքացիներ:
Արթուր Սաքունցը հայտարարեց, որ նամակ են հանձնելու ՀՀ ոստիկանապետին և գլխավոր դատախազությանը, որում իրենք ներկայացրել են ոստիկանների կողմից կատարված գործողությունները օգոստոսի 24-ին Կոմիտասի պողոտայում:
Նշենք, որ բողոքի ակցիայի մասնակիցներն ավելի ուշ շարժվեցին դեպի գլխավոր Դատախազություն, սակայն ոստիկանները փակել էին մուտքը դեպի Դատախազության շենք, և մասնակիցները կանգնած էին դատախազության շենքի դիմաց: Ավելի ուշ երթի մասնակիցները սկսեցին շարժվել դեպի Քաղաքապետարան, ուր մի շարք ակտիվիստներ շարունակում են իրենց նստացույցը։
Լուսանկարը` Galatv.am-ի։


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում