Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. «УАЗ»-ն ու «ВАЗ 2107»-ը կողաշրջվել են (ֆոտո)
Արտակարգ Պատահար
Այսօր՝ օգոստոսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 10կմ հատվածում՝ Նորաշեն գյուղի ոլորաններում, բախվել են Վանաձոր քաղաքի բնակիչ, 56-ամյա Մարզպետունի Վերանյանի վարած УАЗ 3303 մակնիշի 36 ՕՍ 210 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի բնակիչ, 36-ամյա Արգիշտի Գևորգյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 20 ԼՍ 258 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ:


Շարունակությունը` այստեղ:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում