Կրակոցներ կամ հրավառություն՝ Պարույր Հայրիկյանի տան մո՞տ
Հասարակություն
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ կրակոցներ են հնչել Դավիթաշեն վարչական շրջանում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Ձոր թաղամասում կրակոցի ձայներ են լսվում:
Այս պահին նշված վայր են ժամանում ոստիկանության Մաշտոցի բաժնի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի աշխատակիցները, որպեսզի պարզեն, թե ահազանգն արդյո՞ք համապատասխանում է իրականությանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ահազանգողը հայտնել է, որ կրակոցի ձայները լսվել են թիվ 14 տան բակից, և ըստ տեղեկությունների, այդ տանն է բնակվում «ԱԻՄ» առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Մանրամասները՝ այստեղ։


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում