Նահապետ Գեւորգյանը (Նովոն) ու Բարսեղ Բեգլարյանը (Ֆլեշ Բարսեղ) բավական թեժ առանձնազրույց են ունեցել
Հայկական Մամուլ
Համաձայն «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների՝ օրերս ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Նահապետ Գեւորգյանը (Նովոն) ու հայտնի օլիգարխ Բարսեղ Բեգլարյանը (Ֆլեշ Բարսեղ) բավական թեժ առանձնազրույց են ունեցել: Մեր տեղեկություններով՝ ԱԺ պատգամավորն այս ընթացքում լուրջ պարտքեր է կուտակել' Բ. Բեգլարյանին պատկանող բենզալցակայաններից բենզին վերցնելով ու դրանց դիմաց առ այսօր չվճարելով: Բեգլարյանի համբերության «բաժակն» այդքանից հետո լցվել է, ու իրենց առանձնազրույցի ժամանակ պահանջել է, որ իրեն հասանելիք գումարները շուտ վերադարձնի: Բ. Բեգլարյանի օգնականը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց տեղեկությունը: Իսկ Ն. Գեւորգյանն էլ ասաց. «Ես ինչի՞ պետք է բենզին վերցնեմ, չհասկացա, էդ օրն ենք հասել, որ գնանք, բենզի՞ն վերցնենք, չէ՛, ձեր տեղեկությունները սխալ են, սուտ բաներ»:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը