Սեպտեմբերին լրանում է Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման վերջնաժամկետը
Հայկական Մամուլ
Սեպտեմբերի 13-ին լրանում է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման վերջնաժամկետը: Հովսեփյանն արդեն տևական ժամանակ է, պատրաստվում է իր հեռացմանը: Պաշտոնազրկությունից հետո ավելորդ խնդիրներ չունենալու համար:
Այս մասին այսօրվա համարում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթն ու հավելում, որ ՀՀ գործող օրենսդրության համաձայն, Սերժ Սարգսյանն իհարկե կարող է երկրորդ անգամ Հովսեփյանին առաջադրել նույն պաշտոնում, իշխանական շրջանակներում, սակայն, տևական ժամանակ է, ՀՀ գլխավոր դատախազի բոլորովին այլ թեկնածուների անուններ են շրջանառվում և Գառնիկիչի վերընտրությունը գոնե այս պահին գրեթե անհնար է գնահատվում: Բայց պաշտոնապես երկրի գլխավոր դատախազի անունը հայտնի կդառնա միայն սեպտեմբերի վերջին, երբ Սերժ Սարգսյանն ԱԺ-ին կներկայացնի նրա անունը:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը