«Մանչեսթեր Յունայթեդն» Օզիլի համար 50 մլն է առաջարկում
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդի» մարզչական շտաբը հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլի ծառայություններով. տեղեկացնում է իսպանական մամուլը:
Մանկունիացիները Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի համար առաջարկում են 50 մլն եվրո:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ Օզիլը դժգոհ է մադրիդյան թիմում իր կարգավիճակից, մասնավորապես՝ այն փաստից, որ «Գրանադայի» հետ խաղում փոխարինվել է:
Նշենք, որ Օզիլի ծառայություններով հետաքրքրված է նաև Լոնդոնի «Արսենալը»:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում