Գուտին և Սոլարին աշխատանք են ստացել «Ռեալում»
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը թիմի նախկին ֆուտբոլիստներին շարունակում է աշխատանք առաջակել. տեղեկացնում է իսպանական մամուլը:
«Արքայական ակումբի» մանկապատանեկան դպրոցում սկսել են աշխատել թիմի նախկին ֆուտբոլիստներ Խոսե Մարիա Գուտին ու Սանտիագո Սոլարին: Վերջինս աշխատելու է 14 տարեկանների թիմում, իսկ Գուտիին վստահվել է 11 տարեկանների թիմը:
Նշենք, որ Գուտին դեռևս չի կատարում գլխավոր մարզչի պարտականությունները՝ նա մարզչի օգնականն է, սակայն արդեն սկսել է մարզչական դասընթացների մասնակցել:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում