Արգենտինայում ֆուտբոլիստը մահացել է խաղի ժամանակ
Սպորտ
Արգենտինական «Դեպորտիվո Լաֆերերե» ակումբի ֆուտբոլիստ Էկտոր Սանաբրիան մահացել է երրորդ դիվիզիոնի «Գեներալ լամադրիդ» թիմի հետ խաղում:
Երեկ տեղի ունեցած հանդիպման 29-րդ րոպեին ֆուտբոլիստn ընկել է խոտին: Նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, սակայն մինչ այդ նա արդեն մահացած է եղել: Սանաբրիայի մահվան պատճառը սրտի կատվածն է եղել: Այսօր՝ օգոստոսի 28-ին, ֆուտբոլիստը պետք է նշեր իր 28-ամյակը:
Առաջիկա հանգստյան օրերին Արգենտինայում կայանալիք բոլոր պաշտոնական խաղերը տեղի կունենան մեկ րոպե լռությամբ՝ ի պատիվ Սանաբրիայի հիշատակի:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում