Սամվել Ալեքսանյանին սպասարկող «գոլդ» համարանիշներով օրինախախտ վարորդները տուգանվեցին (ֆոտո)
Հասարակություն
Այսօր՝ օգոստոսի 28-ին, Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայում մի քանի «գոլդ» համարանիշներով արտասահմանյան մակնիշի ավտոմեքենաների վարորդներ, իրենց տրանսպորտային միջոցները կայանել են արգելված հատվածում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, քիչ առաջ Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի կարգադրությամբ Երևանի ՃՈ աշխատակիցները վարչական պատասխանատվության ենթարկեցին խախտում կատարած վարորդներին, ովքեր ԱԺ պատգամավոր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի աշխատակիցներն էին, իսկ նշված տրանսպորտային միջոցները սպասարկում են Ս. Ալեքսանյանին:
Նշված տրանսպորտային միջոցներն են BMW X6 մակնիշի 60 ՕԼ 006, մեկ այլ BMW X6 մակնիշի 60 ՕQ 006, Bentley մակնիշի 60 QQ 006, Toyota Land Cruiser 60 PՍ 006:

Մանրամասները` այստեղ:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում