Հակադոպինգային լաբորատորիան, որն իրականացնելու էր Ռիո - 2016-ի ստուգումները, լուծարվել է
Սպորտ
Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը /WADA/ լուծարել է Բրազիլիայում գործող «Լադետեք» /LADETEC/ հակադոպինգային լաբորատորիան: Այն պետք է դոպինգ ստուգումներ կատարեր «Ռիո - 2016» օլիմպիական խաղերում: Բայց նրա գործունեությունը չի համապատասխանում միջազգային չափանիշներին, բացի այդ, չունի նաև համապատասխան տեխնիկական փաստաթղթեր:
LADETEC-ում աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է օգոստոսի 8-ից, լուծարումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 25-ից: Ուստի այն իրավունք չունի դոպինգ ստուգումներ կատարել և WADA-ի անունից գործունեություն ծավալել:
Լուծարման որոշումը ընդունել է WADA-ի գործկոմը` հիմք ընդունելով կարգապահական հանձնաժողովի ներկայացրած եզրակացությունը:
LADETEC հակադոպինգային լաբորատորիան իրավունք ունի իր նկատմամբ կայացրած որոշումը բողոքարկել Լոզանի միջնորդական /արբիտրաժային /դատարան` 21 օրվա ընթացքում, տեղեկացնում է armnoc.am-ը:
Հետաքրքիր է, որ լուծարված լաբորատորիան ընդամենը 20 ամսում է կատարել երկու խախտում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում