90-րդ րոպեին գրանցված գոլը ծանր հարված էր. Բերեզովսկի
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի և «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին անդրադարձել է «Զենիթի» հետ կայացած խաղին և նշել, որ բաց թողած գնդակը չափազանց ծանր էր իրենց համար:
- Դաշտում չէի՞ք վախենում. նախորդ անգամ դարպասապահին «պայթեցրին»:
– Ո՛չ, ինձ բացարձակ նորմալ էի զգում: Երկրպագուները նորմալ էին աջակցում իրենց թիմերին: Ես նախկինում խաղացել եմ «Զենիթում», և պիտերյան երկրպագուներն ինձ լավ դիմավորեցին: Իհարկե, մի քանի անգամ բղավեցին «Ռոմա՛, բա՛ց թող», սակայն նրանք երկրպագում են իրենց թիմին, և դա բնական էր: Ես դրան ուշադրություն չեմ դարձնում:
– Այնուամենայնիվ, ոչ ինքնակամ՝ դուք նրանց լսեցիք և գոլ բաց թողեցիք:
– Այո, 90-րդ րոպեին գրանցված գոլը մեզ համար ծանր հարված էր: Հանդերձարանում տղաները երկար ժամանակ ուշքի էին գալիս: Մարզիչը՝ Պետրեսկուն, ոչ մի խոսք չասաց: Ե՛վ մեզ, և՛ հանդիսականների համար Կերժակովի գոլն անսպասելի էր, չնայած մենք, հավանաբար, անցկացրինք այս առաջնությունում լավագույն խաղը: «Զենիթը» գրեթե ոչինչ չեր կարողանում ստեղծել, մեր պաշտպանությունը բարձունքի վրա էր, այդ պատճառով էլ շատ եմ ցավում տղաների գործադրած մեծ ուժի համար,-Բերեզովսկու խոսքերը մեջբերում է sobesednik.ru-ն:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում