«Ֆեներբահչեն» զրկվեց եվրագավաթներին մասնակցելու իրավունքից
Սպորտ
Սպորտային մրցավարական դատարանը (CAS) մերժել է «Ֆեներբահչեի» բողոքը և հաստատել ՈւԵՖԱ-ի որոշումը, համաձայն որի՝ թուրքական ակումբը 2 տարով զրկվել է եվրագավաթներին մասնակցելու իրավունքից:
Ստամբուլի թիմը չկարողացավ դուրս գալ Չեմպիոնների լիգայի խմբային փուլ, սակայն ակնկալում է մասնակցել Եվրոպայի լիգայի խաղերին:
Միևնույն ժամանակ, Թուրքիայում պայմանավորված խաղերի մասնակցելու պատճառով ակումբը ոչ այս և ոչ էլ հաջորդ մրցաշրջանում չի մասնակցի եվրագավաթների խաղարկություններին:
Հինգշաբթի օրը ՈՒԵՖԱ-ն կքննարկի «Ֆեներբահչեին» փոխարինող ակումբի հնարավոր տարբերակները. տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում