Սամուել Էտոն նախընտրեց «Չելսին»
Սպորտ
Մախաչկալայի «Անժիի» հարձակվող Սամուել Էտոն ընտրել է այն ակումբը, որում կշարունակի իր կարիերան:
Ինչպես տեղեկացնում է բրիտանական The Times պարբերականը, ֆուտբոլիստը մերժել է «Ինտերի» առաջարկը Ժոզե Մոուրինյուի «Չելսիում» հանդես գալու համար:
Կամերունցի ֆուտբոլիստը պատրաստ է լոնդոնյան թիմի հետ 1 տարվա անձնական պայմանագիր կնքել:
Նշենք, որ «Չելսին» և «Անժին» առաջիկայում համաձայնության կգան ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում:
Համաձայն աղբյուրի տեղեկությունների՝ Էտոյի տեղափոխության համար լոնդոնցիները կվճարեն 5 մլն ֆունտ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում