Հայկո-Մկո դուետն այլևս պատմություն է. նոր դուետ՝ Մկո-Հովո. բացառիկ հարցազրույց
Հասարակություն
Մենք անդրադարձել էինք «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Կարգին սերիալի» գլխավոր դերակատարներ Հայկ Մարությանի և Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ Հայկո - Մկո դուետի փլուզմանը: Դերասան Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն, ցավով էր արտահայտվել դուետի փլուզման մասին՝ նշելով. «Շատ մեծ աշխատանք է կատարվել Հայկո-Մկո դուետի կայացման համար: Ահռելի մեծ ջանք է թափվել ստեղծագործական խմբի կողմից՝ պահելու համար այդ դուետը բարձր մակարդակի վրա: Ես շատ եմ ցավում այդ իրավիճակի համար թե՛ որպես դերասան Հայկո, թե՛ որպես այդ ստեղծագործական խմբի ղեկավար»: Ի դեպ, Հայկ Մարությանն իր ստեղծագործական խմբի հետ նոր նախագիծ է պատրաստել, որը եթերում կլինի շուտով:
Հասարակությանն, իհարկե, հետաքրքրում է սիրված կերպարների հետագա ստեղծագործական ճակատագիրը: Մենք փորձեցինք տեղեկություններ ստանալ դերասան Մկրտիչ Արզումանյանի հետագա ծրագրերի մասին և պարզեցինք, որ նա պատրաստվում է «Արմենիա» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակել նոր հումորային նախագիծ՝ Հովհաննես Ազոյանի հետ միասին:
Լուրի հավաստիությունը ճշտելու համար Mediamall.am-ը զրուցեց սիրված դերասան Հովհաննես Ազոյանի հետ:
Մանրամասները` այստեղ:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում