Վիլիանը 5 տարվա պայմանագիր կնքեց «Չելսիի» հետ
Սպորտ
Ժոզե Մոուրինյուի թիմը համալրեց Մախաչկալայի «Անժիի» բրազիլացի ֆուտբոլիստ Վիլիանը. տեղեկացնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:
Վիլիանն «արիստոկրատների» հետ կնքել է 5 տարվա պայմանագիր: «Չելսիում» բրազիլացին հանդես կգա 22 համարի մարզաշապիկով:
«Երազանքս իրականացավ: «Չելսին» աշխարհի լավագույն ակումբներից մեկն է, և այժմ ես հանդես եմ գալու աշխարհի լավագույն մարզիչներից մեկի գլխավորության ներքո: Ես երջանիկ եմ և անհամբերությամբ սպասում եմ նորամուտիս»,-հայտարարել է Վիլիանը պայմանագիրը ստորագրելուց հետո:
Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ բրազիլացու տրանսֆերը կազմում է 35-38 մլն եվրո:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում