Երիտասարդ ամենացանկալի սերիալային դերասանուհիները. թոփ 5 (ֆոտո)
Այլ
Esyes.am-ը շարունակում է ներկայացնել վերջին տարիներին սերիալային ամենապահանջված ու ցանկալի դերասանուհիներին: Այս անգամ ԹՈՓ 5-ում ընդգրկվել են Աննա Հարությունյանը, Էթերի Ոսկանյանը, Անահիտ Կիրակոսյանը, Դիանա Գրիգորյանն ու Արփինե Իսրայելյանը:
Աննա Հարությունյան
24-ամյա դերասանուհի Աննա Հարությունյանը դեռևս Թատերական ինստիտուտում սովորելու տարիներից ընդգրկված է եղել մի շարք ուսանողական ներկայացումներում: 2-րդ կուրսից նա խաղացել է «Գոյ» փորձարարական թատրոնի տասից ավելի ներկայացումներում:

Չնայած թատրոնում ունեցած բուռն գործունեությանը՝ Աննային լայն ճանաչում բերեց «Որբերը» սերիալում մարմնավորած Անիի կերպարը: Երիտասարդ դերասանուհին նկարահանվել է նաև «Աննա», «Գեներալի աղջիկը» հեռուստասերիալներում և «Չեզոք գոտի» գեղարվեստական ֆիլմում:

Էթերի Ոսկանյան
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Հեռուստառեժիսուրայի ֆակուլտետն ավարտած Էթերի Ոսկանյանն արդեն մի քանի տարի է, ինչ հեռուստաէկրաններին է:
Սերիալային դերասանուհու մարմնավորած առաջին դերը եղել է «Անուրջներ» սերիալում, որտեղ նա մարմնավորել է գլխավոր հերոսուհուն՝ Նարեին: Այնուհետև Էթերին նկարահանվել է «Մամա» հեռուստասերիալում՝ Մարիի կերպարում: 24-ամյա դերասանուհին երկու գեղարվեստական ֆիլմի առաջարկ ունի. հուսանք նրան առաջիկայում մեծ էկրաններին էլ կտեսնենք:

Անահիտ Կիրակոսյան
Չնայած երիտասարդ տարիքին՝ 23-ամյա դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն արդեն հասցրել է ընդգրկվել տասնյակ ներկայացումներում, կարճամետրաժ, փառատոնային ֆիլմերում ու հեռուստասերիալներում:
Անահիտը նկարահանվել է մի շարք հեռուստասերիալներում՝ «Հիպոկրատի երդվյալները», «Բանակում», «Քաղաքում», «Գերդաստան» և այլն, սակայն դերասանուհու համար առանցքային եղավ «Բանակում» սերիալում մարմնավորած Սուսիկի կերպարը: Անահիտն ընդգրկված է նաև տասնյակ թատերական ներկայացումներում՝ «Անուշ», «Պատվի համար», «Գեղեցկուհին և հրեշը» և այլն: Ի դեպ, ներկայացումներից շատերում նրան վստահված են գլխավոր դերեր:

Դիանա Գրիգորյան
«Քաղաքում» հեռուստասերիալից հայտնի Իռենչոն՝ նույն ինքը՝ Դիանա Գրիգորյանը, նույնպես ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը: 21-ամյա դերասանուհին դեռ ուսանելու տարիներից ընդգրկված է եղել մի շարք ուսանողական ներկայացումներում: Հեռուստատեսությանում նրա առաջին և դեռևս միակ դերը «Քաղաքում» սերիալի Իռենչոյի կերպարն է, որն էլ Դիանային մեծ ճանաչում բերեց:
Առաջիկայում դերասանուհուն կարող ենք տեսնել նոր ներկայացման շրջանակներում, որում, ինչպես նախատեսվում է, վերջինս մարմնավորելու է գլխավոր հերոսուհուն:

Արփինե Իսրայելյան
Դերասանուհի Արփինե Իսրայելյանն ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Դրամատիկական թատրոնի ռեժիսուրայի բաժինը: 23-ամյա Արփինեն արդեն հասցրել է նկարահանվել երեք հեռուստասերիալում, որոնցից երկուսում՝ «Որբեր 2»-ում և «Աննա»-ում, մարմնավորել է գլխավոր դերակատարուհիներին:
Չնայած դերասանուհին այժմ ոչ մի հեռուստասերիալում չի նկարահանվում, անգործ էլ չի մնում: Նրան այժմ կարող ենք տեսնել թատրոնի բեմում: Դեռևս ուսանողական տարիներից Արփինեն ընդգրկված է եղել շուրջ տասը թատերական ներկայացումներում:
Իսկ այժմ Արփինեն խաղում է «Երկուսը ճոճանակին» և «Ութ սիրագորով կանայք» ներկայացումների մեջ՝ համապատասխանաբար Ջեյմսի և Սյուզանի դերերում:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող