Գյումրի. արտագնա աշխատանքի դառը պտուղները (տեսանյութ)
Հայաստան
Գյումրիում ամեն քայլի զգացվում են համատարած աղքատության ու գործազրկության հետեւանքները, այդ թվում եւ երբեմնի ավանդապաշտ քաղաքի ընտանիքների եւ բնակիչների ճակատագրերում: Յուրաքանչյուր թաղամասում ու տնակային ավանում հանդիպում ես նաեւ ծնողական խնամքից զրկված տասնյակ մանկահասակ երեխաների:
«Շիրակ կենտրոնի» պատրաստած հերթական տեսանյութը փոքրիկ Անահիտի մասին է, որը ծնողների բաժանումից հետո ավելի քան մեկ տարի է եկել է ՌԴ-ից եւ ներկայումս գտնվում է 2-րդ կարգի հաշմանդամ հորաքրոջ խնամքի ներքո: Նա երկրորդ տարին է՝ հաճախում է «Թռչունյան տուն» մանկատանը կից գործող դպրոցի 1-ին դասարան, քանի որ նոր-նոր է սովորում հայերեն: Հորաքրոջ խոսքերով՝ իրենք հարկադրված են երեխային մանկատանը տեղավորել, քանի որ որեւէ դպրոց չի ցանկացել ընդունել փոքրիկ Անահիտին, պատճառաբանելով, թե հայրը Հայաստանի քաղաքացի չէ:
«Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն օգնություն տրամադրելու նպատակով այցելել են քաղաքի հին թաղամասերից մեկի մի խարխուլ տանը բնակվող երեխային:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից