Աբրահամը կպայքարի չեմպիոնական գոտու համար
Սպորտ
WBO վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցը իր հաջորդ մենամարտը կանցկացնի հոկտեմբերի 19-ին: Մարտը տեղի կունենա Գերմանիայում: Շտիգլիցի մրցակցի անունը դեռևս հայտնի չէ. այդ մասին հայտնի կլինի հաջորդ երկուշաբթի:
Այդ մենամարտը Շտիգլիցի համար կլինի երրորդը՝ այս տարվա ընթացքում: Հիշեցնենք, որ Շտիգլիցը ռևանշ մենամարտում պարտության մատնեց մեր հայրենակից Արթուր Աբրահամին։ Ամենայն հավանականությամբ նա հայ բռնցքամարտիկի հետ կանցկացնի նաև իր երրորդ մենամարտը, որը հավանաբար տեղի կունենա հաջորդ տարի, տեղեկացնում է Boxingscene-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում