Ժակի մատչելի հանգիստն ու տարեդարձի մեծ անակնկալը (ֆոտո)
Այլ
Esyes.am-ի փոխանցմամբ` հաղորդավար Ժակն այսօր է վերադարձել տասնօրյա հանգստից, որն անցկացրել է Բաթումիում: Օգոստոսի 26-ին էլ նա նշել է ծննդյան տարեդարձը և esyes.am-ին պատմել է ծովափնյա հանգստի ու տարեդարձի անակնկալի մասին:
Ժակը հանգստի էր մեկնել կնոջ՝ Էվելինայի և ութամյա դստեր՝ Սիվիայի հետ: «Այս տարի ընտրեցինք հանգստի ընտանեկան, մատչելի, հաճելի և առանձնացված տարբերակ,- ասաց Ժակն ու հավելեց, որ այս ընթացքում փորձել է հնարավորինս քիչ շփում ունենալ արտաքին աշխարհի հետ: -Աշխատանքի բերումով այնքան շատ մարդու հետ եմ շփվում, որ հանգստի ժամանակ ձգտում եմ փոխել միջավայրս, առօրյաս»: Հաղորդավարի փոխանցմամբ՝ հանգիստը պասիվ է եղել շփման առումով, սակայն ֆիզիկապես ակտիվ հանգիստ է ունեցել: «Շատ ենք քայլում, լողում, ֆիզիկական «աշխատանք» անում: Դա լավ է նաև երեխային կոփելու համար: Ծովի հանգիստն առանձնահատուկ է, որովհետև կազդուրող է և պետք է ամեն ընտանիքի»,- ասաց Ժակը, ում համար գերադասելի է ծովափնյա հանգիստը: Հաղորդավարի համար հանգստի մյուս ձևերը ևս նախընտրելի են, սակայն դրանք հիմնականում համատեղում է գործնական ճամփորդությունների հետ՝ տարվա մյուս եղանակներին:

Ժակը նշեց, որ Բաթումի մեկնելը հանգստի «պահեստային» տարբերակ է: «Ես երբեք չեմ իմանում, թե որ օրը ու քանի օրով կստացվի հանգստի մեկնելս: Բաթումին մեզ մոտ է ու, կարծում եմ, այն հայերի համար, ովքեր հանգիստը պատկերացնում են ծովափնյա տարբերակով, փրկություն է: Նախ' մոտ է, բացի այդ, ապահովության և հարազատության զգացում կա, ինձ համար այնտեղ ամեն ինչ հարազատ է դարձել, որովհետև պարբերաբար գնում եմ: Շատ կարևոր է նաև այնտեղ հասնելու տրանսպորտային տարբերակը, որովհետև ինքնաթիռից ֆոբիա ունեմ, իսկ Հայաստանում հանգիստը չեմ պատկերացնում: Անհրաժեշտության դեպքում էլ մեկ օրվա ընթացքում կարող ես վերադառնալ»:
Հաղորդավարը Բաթումիում ընկերներին էլ է հանդիպել, իսկ ամենակարևորը' վայելել է վրացական խոհանոցը:) «Լավ ֆիզիկական աշխատանքից հետո ախորժակը լավ բացվում է:) Այս տարի վրացական խոհանոցը շատ լավ ուսումնասիրեցի և ամենակարևոր ուտեստները համտեսեցի»:
Օգոստոսի 26-ին Ժակը նշել է նաև ծննդյան տարեդարձը: Հանգստավայրում նեղ ընտանեկան և ընկերական շրջապատով են եղել, սկայպով նրանց են միացել նաև հարազատները: Սոցիալական ցանցերով Ժակի բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել:
Շարունակույթունը՝ այստեղ:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող