Հիտլերի նախկին նստավայրում կրկին հրդեհ է բռնկվել Անկարգություններ Բարսելոնայում․ 128 մարդ ձերբակալվել է, տասնյակ խանութներ վնասվել են Ողբերգական վթար Աջափնյակում. 3 երեխաների մայրը հիվանդանոցում մահացել է Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 25-ին Թրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Ինչպես է Վահան Քերոբյանը դիմավորել դստերը հյուրանոցի մոտ` «Մանկական Եվրատեսիլում» նրա հաղթանակից հետո Ես տղամարդ եմ, իսկ քո արածը ստորություն է․ Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Սպասվում է անձրև և ամպրոպ. եղանակը Հայաստանում Դատապարտված նախկին նախագահի որդին ընդդեմ Լուլայի․ Բրազիլիայում ընթանում է ընտրությունների երկրորդ փուլը Շուրջ 2500 բրիտանացի և ֆրանսիացի զինծառայողներ Գերմանիայում ՆԱՏՕ-ի տարածքի պաշտպանության լայնածավալ զորավարժություններ են անցկացրել UFC-ի ղեկավար Դանա Ուայթը խոսել է Ռուսաստանում մրցաշար անցկացնելու մասին Ամենաակտիվը շարունակում է մնալ Ստեփանավանը. մասնակցության արդյունքները ժամը 14.00–ի դրությամբ 

Պուտի՞նն էր «խաբել», թե՞ Ալիևը

Հայկական Մամուլ

Ադրբեջանական քաղաքագիտական-վերլուծաբանական հանրությունը վերստին անորոշության է մատնվել: Ըստ երեւույթին, Պուտինի այցի առթիվ նախնական ոգեւորվածությունը տեղը զիջում է հուսախաբությանը: Հայտնի է դարձել, որ Ռուսաստանը նկատելիորեն խստացրել է Ադրբեջանի հետ սահմանային ռեժիմը: Հարեւան երկրի լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում, որ Ադրբեջանի հետ «սահմանի վրա նկատվում է ռուսաստանյան կողմի զինտեխնիկայի կուտակում»:

Բաքվում չափազանց մեծ կարեւորություն են տալիս ռուսաստանցի մի խումբ լրագրողների եւ հասարակական գործիչների օրերս Արցախ կատարած այցին: Մեկնաբանություններում գերիշխում է մտայնությունը, որ դա «Պուտինի ուղղակի ուղերձն է Ադրբեջանի իշխանություններին»: Ակնարկվում է, որ Ալիեւ-Պուտին հանդիպմանը ռուսաստանյան կողմին «ամենայն հավանականությամբ չի հաջողվել ավելի մեծ զիջումներ ստանալ», թեեւ չի մանրամասնվում, թե խոսքն ինչի մասին է:

Երեկ virtualaz.org-ը, հղում անելով «սեփական իրավասու աղբյուրներին», չափազանց արտառոց տեղեկատվություն է տարածել, ըստ որի' «ադրբեջանական ընդդիմությունից նախագահի միասնական թեկնածու Ռուստամ Իբրահիմբեկովը Մոսկվայից մեկնել է Մախաչկալա»: Լրատվամիջոցի տեղեկացվածությամբՙ Իբրահիմբեկովին ընդունել է Դաղստանի ղեկավար Աբդուլատիպովը:

«Թեեւ Իբրահիմբեկովը մերձավորներին ասել է, որ Դաղստան է ուղեւորվում հանգստանալու, բայց Մախաչկալայի իրազեկ աղբյուրները տեղեկացնում են, որ նա այնտեղ է, որպեսզի Աբդուլատիպովի հետ քննարկի Ադրբեջանի նախընտրական իրավիճակը»,- եզրակացրել է virtualaz.org-ը:

Իր հերթին haqqin.az-ը երեկ գրել է, որ Պուտինի «այցի նախօրեին ադրբեջանական հատուկ ծառայությունները բացահայտել եւ ձերբակալել են լեզգիական շարժման մի խումբ ընդհատակյա գործիչների' դրանով իսկ ակնարկելով, որ կարող են արդյունավետորեն չեզոքացնել Ադրբեջանում անջատողական շարժումներ հրահրելու փորձերը»:

Այս համատեքստում Ռուստամ Իբրահիմբեկովի Մախաչկալայում գտնվելու եւ Դաղստանի ղեկավար Աբդուլատիպովի հետ քննարկումներ ունենալու մասին տեղեկատվությունը թողնում է տպավորություն, թե ընդդիմության առաջնորդներից մեկը նպատակ ունի այդ կերպ շահելու Ադրբեջանում համահավաք բնակվող լեզգի ընտրողների համակրանքը: Բաքվում իշխող վարչախմբի վերահսկողությամբ գործող լրատվամիջոցի սույն ակնարկը պետք է հասկանալ այնպես, որ «դրանում շահագրգռված են նաեւ ռուսաստանյան իշխանությունները, այլապես Իբրահիմբեկովը Մախաչկալայում նման ընդունելության չէր արժանանա»:

Շատ հնարավոր է, որ Իբրահիմբեկով- Աբդուլատիպով «գաղտնի բանակցությունների» լուրը մոգոնել եւ ենթակա լրատվամիջոցներին են մատուցել ադրբեջանական հատուկ ծառայությունները, եւ դա միայն քարոզչական հնարանք է, որպեսզի պաշտոնական Բաքուն Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ քննարկումներից կատարի հերթական հետքայլը:

Խիստ ուշագրավ է, մանավանդ, տեղեկատվությունը, որ Ադրբեջանը պատրաստվում է Հարավային Կորեայից գնել սուզանավեր, որպեսզի «Կասպից ավազանում վերականգնի ռազմական հավասարակշռությունը»: Կասպից ծովում բավական ուժեղ տորմիղ ունի Ռուսաստանը, վերջերս էլ Իրանն է հայտարարել այնտեղ սեփական արտադրության սուզանավեր ծով իջեցնելու մասին: Եվ եթե Բաքուն մտադրվել է Կասպից ծովում «վերականգնել ռազմական հավասարակշռությունը», ապա դա նշանակում է, որ Ռուսաստանի հետ «համատեղ էներգետիկ ծրագրեր իրականացնելու» մասին ասվածը միայն խոսք է:

Ռուս-ադրբեջանական հարաբերությունների «ջերմացման» թեման, այսպիսով, գոնե ադրբեջանական մամուլում կտրուկ տրանսֆորմացվել է կասկածամտության անթաքույց դրսեւորումների, ենթադրությունների եւ տեղեկատվական «զոնդաժների»: Այդ ամենից միակ ենթադրությունն է, որ Ալիեւ-Պուտին բանակցություններում «ճշմարտության պահ» չի եղել, կողմերը միայն «տրամադրություններ են շոշափել», եթե չասենք, որ «ունեցել են դիմացինին «հիմարացնելու» նպատակ»: Պուտի՞նն է «խաբել» Ալիեւին, թե՞ ընդհակառակը, նույնիսկ չարժե գուշակել: Իրողություն է, որ Բաքու-Մոսկվա «գծի վրա» ոչ թե վստահություն է ամրապնդվել, այլ հակառակը' խորացել է փոխադարձ անվստահությունը:

Մանրամասները` «Ազգ»-ի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հիտլերի նախկին նստավայրում կրկին հրդեհ է բռնկվել Անկարգություններ Բարսելոնայում․ 128 մարդ ձերբակալվել է, տասնյակ խանութներ վնասվել են Ողբերգական վթար Աջափնյակում. 3 երեխաների մայրը հիվանդանոցում մահացել է Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 25-ինԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Ինչպես է Վահան Քերոբյանը դիմավորել դստերը հյուրանոցի մոտ` «Մանկական Եվրատեսիլում» նրա հաղթանակից հետո Ես տղամարդ եմ, իսկ քո արածը ստորություն է․ Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Սպասվում է անձրև և ամպրոպ. եղանակը Հայաստանում Դատապարտված նախկին նախագահի որդին ընդդեմ Լուլայի․ Բրազիլիայում ընթանում է ընտրությունների երկրորդ փուլը Շուրջ 2500 բրիտանացի և ֆրանսիացի զինծառայողներ Գերմանիայում ՆԱՏՕ-ի տարածքի պաշտպանության լայնածավալ զորավարժություններ են անցկացրել UFC-ի ղեկավար Դանա Ուայթը խոսել է Ռուսաստանում մրցաշար անցկացնելու մասին Ամենաակտիվը շարունակում է մնալ Ստեփանավանը. մասնակցության արդյունքները ժամը 14.00–ի դրությամբ Ձերբակալություններ հայաշատ Գլենդելում․ մարդկանց զգուշանում են՝ տնից դուրս չգալ․ ԶԼՄ Բաց քվեարկություն՝ ՔՊ-ի օգտին (լուսանկար) Արգավանդի խաչմերուկում 3 մեքենա է բախվել. կա վիրավոր․ վարորդներից մեկը դիմել է փախուստի Կրեմլում պատասխանել են Մոսկվա Թրամփի այցի հնարավորության մասին հարցին Ջուր չի լինելու. ՀասցեներԱրդեն բոլոր սահմաններն անցնում են․ Պուտինի ուշագրավ արձագանքը Ամենաբարձր մասնակցությունը Ստեփանավանում է. Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները Գերմանիայում ձերբակալել են 18-ամյա կասկածյալի, որին կասկածում են 14-ամյա ամերիկուհուն ինքնասպանության հասցնելու մեջ Ժամը 12.00–ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 1 ահազանգ. ՆԳՆ Այսօր Սերբիան խորհրդարան է ընտրում, Բուլղարիան՝ նախագահ Գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի Կիեւյան փողոցում վիրավորված երիտասարդը Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի որդին է Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին. տուժած 5 անչափահաս երեխաները նրանց զավակներն են Քվեարկության սենյակում գտնվող չհրկիզվող պահարանը շուրջ 30 րոպե բաց էր․ «Ազատ քվե» (տեսանյութ) Արտենին թուրքերի և ադրբեջանցիների քարտեզների վրա արդեն նշվել է որպես մի վայր, որտեղ ազգային խորհրդանիշը հնարավոր եղավ հեռացնել առանց լուրջ դիմադրության. Արմեն ԱյվազյանԱԹՍ-ների զանգվածային հարվածներ Բելգորոդին․ զոհեր, վիրավորներ և լայնածավալ ավերածություններ Կրեմլում նշել են Եվրամիությունից բանակցողին աջակցելու պայմանը Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն Իրանում սպառնացել են Իսրայելը «մեկ ժամից էլ պակաս ժամանակում կյանքի համար ոչ պիտանի» դարձնել ԱՀԱԶԱՆԳ. Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունները հսկող տեսախցիկների աշխատանքում կան խափանումներՄեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառել երկրի՝ Եվրամիությանը կրկին միանալու հնարավորությունը Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Վիճաբանություն Կիեւյան փողոցում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների ՏԻՄ ընտրություններ 21 համայնքներում. ընտրական տեղամասերը բացվեցին Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրըՊենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքՀայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ումԻսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալելԱվելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համարՄերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent-ը թանկացել է՝ հասնելով գրեթե կես տարվա առավելագույնինԷլ Նինյոն Խաղաղ օվկիանոսն ավելի կապույտ է դարձնում«Թանկարժեք քարեր»՝ շիկացած մոլորակի մթնոլորտում Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերիԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքիWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԾնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից
Ամենադիտված