Առաջիկա տարիներին չենք տեսնում մեզ նոր կոալիցիայի մեջ. ՀՅԴ
Հայկական Մամուլ
ՀՅԴ ընդլայնված ժողովից հետո տարածված հայտարարության մեջ ասված է, որ ՀՀ-ն առկա մարտահրավերներին դիմագրավելու համար պետք է ներքին ամրապնդման ենթարկվի: Նաև ասված է, որ ՀՅԴ-ն պետք Է այս առումով վարի նպատակային ակտիվ քաղաքականություն:
Ուստի «Ժողովուրդ»-ը ՀՅԴ մամլո դիվանի պատասխանատու, ԱԺ նախկին պատգամավոր Արտյուշա Շահբազյանին հարցրել է, թե կարելի է ենթադրել, որ իրենք այսպիսով վերադառնում են իշխանական կոալիցիա, որից դուրս էին եկել 2009թ.:
«Մենք առաջիկա տարիներին չենք տեսնում մեզ նոր կոալիցիայի մեջ, այդպիսի հեռանկար չի տես¬նում ՀՅԴ-ն: Այս իշխանությունների հետ նման հեռանկար հնարավոր չէ տեսնել: Միշտ էլ մյուս կուսակցու¬թյունների հետ եղել են համագործակցություններ, հիմա էլ հնարավոր է գործակցություն: Հիմա էլ ենք գոր¬ծակցում, օրինակ, խորհրդարանի մակարդակով»,- ֊հակադարձել է Շահբազյանը:
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը