«Իշխանությունները պատրաստվում են անկախության տարեդարձի առթիվ համաներում հայտարարել»
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա համարում գրում է, որ ըստ շրջանառվող լուրերի՝ ՀՀ իշխանությունները պատրաստվում են սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության տարեդարձի առթիվ համաներում հայտարարել։
«Հավելյալ տեղեկություններ, այդ թվում՝ թե Քրեական օրենսգրքի որ հոդվածների վրա է տարածվելու այն, դեռևս հայտնի չեն։ Տեղեկությունը պարզելու նպատակով «Ժողովուրդը» դիմել է Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանին։
«Բոլոր նմանատիպ որոշումները պատշաճ կարգով և ժամանակին կտեղեկացվեն և հանրությանը, և ԶՄ-ներին։ Ներկայումս ես նման տեղեկատվություն չունեմ»,- ասել է նա։
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը