«Երևանում գեյերը կոտորվում են պատերի տակ»
Հասարակություն
ՀՀ կառավարության վաղվա նիստի օրակարգում ներառված է «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ: Այս նախագիծը խորհրդարանի կողմից երրորդ ընթերցմամբ ընդունվել է 2013-ի մայիսին, սակայն արդեն կա փոփոխման անհրաժեշտություն: Այս օրենքի 3-րդ հոդվածն ամրագրում է գենդերի՝ տարբեր սեռի անձանց ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք սահմանումը, ինչն իրավական ձեւակերպում է տալիս սեռին՝ ձեռքբերովի վարք:
Հետաքրքիր է, որ այս օրինագիծն ընդունվեց դավադիր, թաքուն, առանց որևէ շշուկի: Ի՞նչն է խնդիրը: Ինչո՞ւ այդքան արագ և ծածուկ: Գենդերային խտրականության դրսևորումները խեղո՞ւմ էին համակեցության հասարակական կանոնները, թե՞ Երևանում գեյերը միլիոններով սեռաքաղցից կոտորվում են պատերի տակ: Այդ ի՞նչ հասարակական աղետ ստիպեց իշխանություններին անաղմուկ և շշուկով սղացնել օրինագիծը: Արդյոք հերթական գրանտային միջոցների շուտափույթ ձեռքբերման կի՞րքը չդրդեց ընդունել այս փաստաթուղթը:
Մեծ հաշվով, օրենքը ոչինչ էլ չէր տալիս: Համասեռամոլներ եղել են անգամ խորհրդային ժամանակներում՝ մի քիչ թաքուն, մի քիչ առավել բացահայտ առկա են նաև մեր ժամանակներում, և որևէ օրենքով իրավապահ մարմինները հաստատ մի քանի թաթալոշ չեն հասցնում նրանց տուտուզներին՝ ի վերուստ տրված սեռական պատկանելությունը խեղաթյուրելու համար: Ինչպես հոգով գեյերն են բազմանում ջերմոցային պայմաններում, այնպես էլ՝ մարմնով գեյերը:
Վաղը կառավարությունը կառաջարկի օրենքի նախագծից հանել աղմկահարույց ձեռքբերովի վարքի մասին դրույթը: Փառք աստծո, թե չէ հասարակության մի ստվար զանգվածը, չկարողանալով հասկանալ օրենքի ընդունման անհրաժեշտությունը, որոշ իշխանավորների սկսել էր կասկածել ձեռքբերովի վարքի մեջ...
Վարուժան Բաբաջանյան


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը