Գվարդիոլան գերազանցում է Մոուրինյուին. Հյոնես
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը համոզված է, որ ակումբի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ավելի լավ մասնագետ է, քան Ժոզե Մոուրինյուն. տեղեկացնում է գերմանական մամուլը:
Դրա հետ կապված՝ Հյոնեսն անդրադարձել է իսպանացի և պորտուգալացի մասնագետների աշխատանքին Իսպանիայի առաջնությունում:
«Իսպանիայի առաջնությունում Գվարդիոլան և Մոուրինյուն հետաքրքիր պայքար էին մղում: Գվարդիոլան նրան ետևում թողեց: Գիտեմ, որ նրանց միջև լարվածություն կա: Պեպի հետ այդ մասին չեմ խոսել, սակայն գիտեմ, որ նրանց միջև մեծ ընկերություն չկա»,-նշել է Հյոնեսը:
Նշենք, որ այս երկու մարզիչները միմյանց կհանդիպեն ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի խաղարկության շրջանակներում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում