Հուշարձանն աղճատված է, բազմաթիվ ջանքերն օգուտ չտվեցին. Նարեկ Սարգսյան (տեսանյութ, լուսանկարներ)
Հասարակություն
Կառավարությանն առընթեր Ճարտապետության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը Կառավարության նիստից հետո լրագրողների խնդրանքով անդրադարձել է Փակ շուկայի աղճատմանը։ «Հուշարձանն աղճատված է, բազմաթիվ ջանքերն օգուտ չտվեցին»,- ասել է Նարեկ Սարգսյանը՝ չցանկանալով մանրամասնել, թե անձամբ ինքն ինչ ջանքեր է գործադրել հուշարձանը պահպանելու համար։
Լրագրողների «Փաստորեն իշխանություններն օլիգարխի դեմ անզոր գտնվեցին» հարցին Նարեկ Սարգսյանը պատասխանել է.
Ինչ վերաբերում է հարկերին, որոնք երևում են «Փակ շուկայի» նոր նկարներից, Նարեկ Սարգսյանն ասել է, որ դրանք անթույլատրելի են համարվել։
«Կամարների 50 տոկոսը մնացել է, չի տուժել, մյուս 50 տոկոսը քանդված է, որովհետև հարկեր են ավելացվել»,- ասել է նա:
{gallery}pak{/gallery}


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող