Ռոնալդուն չի մասնակցի լավագույն ֆուտբոլիստ մրցանակի հանձնման արարողությանը
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն, ով հավակնում է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը, ներկա չի գտնվի մրցանակի հանձնման արարողությանը, որը կկայանա Մոնակոյում:
Այսօր մադրիդյան թիմն ընկերական հանդիպում կանցկացնի «Դեպորտիվոյի» հետ: Ռոնալդուն ընդգրկվել է թիմի կազմում և չի կարողանա մասնակցել միջոցառմանը:
Հիշեցնենք, որ մրցանակակիրը հայտնի կլինի այսօր՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության ժամանակ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում